Ուշադրության կենտրոնում
Զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Միքայել Գաբրիելյանի ուղեկցությամբ շարժվում ենք դեպի այն հենակետը, որի ուղղությամբ 2016թ. դեկտեմբերի 29-ին թշնամու դիվերսիոն-հետախուզական խումբը ներթափանցման փորձ էր կատարել, եւ մենք, ցավոք սրտի, զոհեր էինք ունեցել: Փոխգնդապետը մտասեւեռ է ու տխուր: Հասկանում եմ՝ դիրքեր տանող ճանապարհը նրա մեջ ահավոր ծանր հիշողություն է արթնացնում: Հարձակման լուրն առնելուն պես արագ արձագանքման խումբը հենց այս ճանապարհով է փութացել դիրքապահներին օգնության…
Արտյոմ Մելքումյանը Արմավիրի Ծաղկալանջ գյուղից է: Ծանրամարտիկ է, սովորում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում: Ամիսներ առաջ է զորացրվել: Հիմա էլ, երբ սահմանին իրավիճակը լարվում է, Արտյոմի ուշքն ու միտքը իր զինվոր ընկերների ու եղբոր հետ է: Եղբայրը՝ Ալիկը, զինվորական է, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն է ավարտել, լեյտենանտի կոչում ստացել, այժմ էլ ծառայում է առաջնագծում:
Օրերս նշվեց 1-ին զորամիավորման ենթակա զորամասերից մեկի կազմավորման 24-րդ տարեդարձը: Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, ԲԿ վարչակազմի ներկայացուցիչներ, Գորիսի զինկոմ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը, Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, բազմաթիվ հյուրեր:
Զրույց ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի թիկունքային ապահովման վարչության պետ, գնդապետ ՎԱՂԱՐՇԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ
ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Վլադիմիր Դրոժժովի հանդիպումը:
Մարտի 6-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության տնօրեն Նիք Գըրրի համանախագահությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են հայ-բրիտանական ամենամյա ռազմաքաղաքական խորհրդակցությունները, որոնց մասնակցել է նաև ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը: