Ուշադրության կենտրոնում
Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում տեղի ունեցավ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասասենյակի անվանակոչության արարողություն: Դասասենյակն անվանվեց Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ, Գորիսի «Քոլատակ» կամավորական ջոկատի դասակի հրամանատար Վոլոդյա Ազատի Բաղդասարյանի անունով:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Տավուշի մարզում:
Փետրվարի 8-ին Մոսկվայի եկեղեցական համալիրի հանդիսությունների սրահում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ կազմավորման 25-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն:
Փետրվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին:
Փետրվարի 9-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն «Արիության դաս» է անցկացրել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում։
Օրը պարզ է, սառն ու արեւոտ: Հաղթահարում ենք երկար ճանապարհն ու վերջապես հասնում ՊԲ հարավարեւելյան սահման: Աստիճանները տանում են դիրքի կացարան, որը գյուղի համեստ տնակ է հիշեցնում: Առաջին հայացքից ոչնչով չի տարբերվում իմ տեսած գետնատնակներից` պատերը շարված են տարբեր մեծության քարերով՝ իրար կապակցված ամուր շաղախով: