Ուշադրության կենտրոնում
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց «Հայկյան-2016» մրցանակաբաշխությունը, որը տարվա ընթացքում երիտասարդական ոլորտի աշխատանքներն ամփոփող միջոցառում է: 16 տարվա պատմություն ունեցող մրցանակաբաշխության նպատակն է բացահայտել, գնահատել այն անհատներին, կառույցները, որոնք տարվա ընթացքում նշանակալի մասնակցություն են ունեցել երիտասարդական դաշտում։
Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ եւ քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
2016 թվականի նոյեմբերի 12-ին Արցախի նախագահը այցելել էր հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորում եւ անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին: Բակո Սահակյանը նշել էր, որ գնդապետ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ անցել է զինվորական մեծ ուղի, ունի տարբեր ստորաբաժանումների ղեկավարման ծանրակշիռ փորձ, համապատասխան գիտելիքներ եւ մարդկային որակներ:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այցելել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ), հանդիպել պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 23-ին այցելել է ՀՀ Վետերանների միավորում, որտեղ հանդիպել է Հայրենական մեծ պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների հետ: Վիգեն Սարգսյանը շնորհավորել է վետերաններին Հայրենիքի պաշտպանի օրվա առիթով և շեշտել է, որ թեև օրը ներառված չէ պետական տոնացույցում, բայցեւայնպես Հայաստանում ևս շարունակում են փետրվարի 23-ին շնորհավորել միմյանց և մաղթել խաղաղություն:
Փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մեկնարկել է ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի հնգօրյա օպերատիվ հավաքը, որին մասնակցում են ՀՀ պաշտպանության նախարարի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալները, ՊՆ եւ ԶՈւ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների պետերը, բանակային զորամիավորումների հրամանատարները, ինչպես նաեւ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի եւ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարական կազմը: Հայկական երկու hանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում միջոցառմանը ներգրավված են նաեւ ԼՂՀ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:
Չընդհատվող պատերազմ, ամեն քայլափոխի հանդիպող զինյալ պարեկներ, էլեկտրականության, առանձին վայրերում նաեւ խմելու ջրի իսպառ բացակայություն: Այսպիսին է ներկայիս Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող իրավիճակը: Նախքան պատերազմը տեղի հայ համայնքի անդամների թիվն այստեղ գերազանցում էր 100 հազարը, այժմ այն երկու անգամ նվազել է: Շատերը գաղթել են այլ երկրներ, մի մասն էլ ՀՀ կառավարության տրամադրած օդանավերով տեղափոխվել եւ ապաստան է գտել մայր հայրենիքում: Այսուհանդերձ, տասնյակ հազարավոր հայեր այսօր էլ շարունակում են բնակվել իրենց համար երկրորդ հայրենիք դարձած Սիրիայում: