Ուշադրության կենտրոնում
Զրույց ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ, ՔՀԾ 2-րդ դասի պետական խորհրդական ՍԵՐԺ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ հետ:
Հունվարի 10-ից պաշտպանության նախարարության Մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի շրջանակներում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ սկսել է գործել 1-28 անվճար հեռախոսահամարով թեժ գիծը, որով ՀՀ քաղաքացիները դիմում են զինծառայությանը վերաբերող բոլոր հարցերով եւ սեղմ ժամկետներում ստանում պատասխաններ: Թեժ գիծը գործում է աշխատանքային օրերին՝ 9:00-ից մինչեւ 18:00-ը: Ծառայության ընթացիկ աշխատանքների շուրջ զրուցեցինք Մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալիկ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաև երկարատև ու արդյունավետ գործունեության համար ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրված Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արսեն Թառոյանին, Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Մհեր Մարկոսյանին և «Ֆերոն» ՍՊԸ-ի տնօրեն Ադամ Շահբազյանին է հանձնել պետական պարգևները՝ «Անանիա Շիրակացի» մեդալները:
ՀՀ պաշտպանության նախարարությունում հետևողականորեն ուսումնասիրվում են զորացրված զինծառայողների զինվորական գրքույկներում մարտական հերթապահություն իրականացնելու, մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումների առկայության կամ դրանց վավերականության վերաբերյալ «Թեժ գծով» ստացված ահազանգերը: Խնդիրը հանրային հնչեղություն է ստացել հատկապես հանրապետության բուհերում ուսման վարձի մասնակի փոխհատուցման արտոնությունից օգտվողների շրջանակը պարզելու առումով:
Իրանի Իսլամական Հանրապետություն պաշտոնական այցի վերջին օրը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է բանակի թիկունքային ապահովմամբ զբաղվող «Էթկա» ընկերությունում։
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունվարի 27-ին ՊՆ վարչական համալիրում հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նախարարն ամփոփել է իր պաշտոնավարման հարյուր տասնութ օրը, անդրադարձել է ձեռքբերումներին, մեկնարկած ծրագրերին ու անելիքներին: