Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

ՀՀ  ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ  ՆԱԽԱՐԱՐ ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 25-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած հանդիսավոր միջոցառման ժամանակ

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏԸ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2016 թվականի արդյունքներն ու նախանշվել 2017 թվականի խնդիրները: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում կոլեգիայի նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:

ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՄՓՈՓԵՑ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 118 ՕՐԸ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ՊՆ վարչական համալիրում հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նախարարը ամփոփեց իր պաշտոնավարման հարյուր տասնութ օրը, անդրադարձավ ձեռքբերումներին, մեկնարկած ծրագրերին ու անելիքներին:

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2016թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը և ՀՀ զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանը:

«ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԺԱՄ»

Բանակի տոնին ընդառաջ՝ հունվարի 26-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը Երևանի թիվ 127 ավագ դպրոցի սաների համար անցկացրել է «Արիության դասաժամ», որի ընթացքում անդրադարձել է բանակաշինության ընթացքին, վերհիշել է մարտական գործողությունների դրվագներ:

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԶՈՐԱՄԱՍ

Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի տոնական միջոցառումների շրջանակում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այցելեց զորավար Անդրանիկ Օզանյանի անվան զորամաս:

ԲԱՐԵՎ, ՀԱՅԿԱԿԱՆ ՀԶՈՐ ԲԱՆԱԿ

Սկսվեց ինձ համար երկար սպասված ձմեռային զորակոչը, այն զորակոչը, որն ինձ էլ դարձրեց մեր բանակի մի մասնիկը: Արդեն զինծառայող եմ, բանակ եմ մեկնել հունվարի 19-ին: Միգուցե զարմանալի թվա, բայց լարվածություն մեջս ընդհանրապես չկա: Ճիշտ է, մի քիչ անսովոր է, դժվար, բայց ամեն ինչ կանոնակարգված է, հստակ… Ընտելանում եմ: