Ուշադրության կենտրոնում
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 20-ին հանդիպել է Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններում սովորող հայ կուրսանտների և ունկնդիրների հետ, ծանոթացել է ուսուցմնական գործնթացին, հետաքրքրվել նրանց առօրյայով:
Զինված ուժերում պատրաստության գործընթացը երբեք չի դադարում և չի ավարտվում: Իմ հրամանատարությամբ մեր երկրի արևմտյան դարպասը պահպանող զորամասի ստորաբաժանումների մարտիկները մարտական խնդրի կատարմանը զուգընթաց անընդհատ զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, բծախնդրորեն հոգում իրենց ամրակցված զենքի ու ռազմական տեխնիկայի պահպանման ու շահագործման պահանջները:
Փոխգնդապետ Արշալույս Չոբանյանը ծնունդով Ջավախք աշխարհից է: Բժշկական ուսումնարանում էր սովորում, երբ զորակոչվեց բանակ: Ջոկի հրամանատար էր: Ծառայության ընթացքում դրսեւորեց զինվորականին հատուկ հմտություններ, կարողություններ: Բրիգադի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը նկատեց երիտասարդի ունակությունները, խորհուրդ տվեց ուսումը շարունակել ռազմական բուհում:
Սրճարանում կիսախավար է: Սուրճի համով լիկյորը երանելի թմբիր է բերում: Բազկաթոռը տաք է ու փափուկ: Բրունո Մարսը ինչ-որ երգ է երգում միայնության մասին: Նարեկի սիրած երգն է: «Ես նստում եմ միայնակ ու խոսում եմ լուսնի հետ»….
Պաշտոնական այցի ընթացքում՝ դեկտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2016թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: