Ուշադրության կենտրոնում
Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` բանակային զորամիավորումների ենթակա զորամասերում անցկացվում են ամփոփիչ ստուգումներ:
ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետության հարավարեւելյան զորամասերից մեկը: Նախագահը ՀՀ պաշտպանության նախարարի եւ ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ զորամասի մշտական տեղակայման վայրում ծանոթացել է զորամասի մարտական պատրաստականությանը, լսել հրամանատարության զեկույցը, շփվել զինվորների հետ, որից հետո շրջայց է կատարել շահագործման հանձնված նորակառույց զինավանում, ծանոթացել ստեղծված պայմաններին եւ զինվորական ճաշարանում ճաշել զինվորների հետ:
ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ, ՔՀԾ 2-րդ դասի պետական խորհրդական ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ զրուցեց մեր թղթակից Շուշան Ստեփանյանը:
Կայազորային ռազմական ոստիկանության դերի ու նշանակության, զորամաս-ռազմական ոստիկանություն փոխգործակցության, նորաստեղծ կարգապահական վաշտի գործունեության մասին է մեր աշխատակից, մայոր Սամվել Հարությունյանի զրույցը ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի կայազորային բաժնի պետ, փոխգնդապետ ՌՈԼԱՆԴ ՕՂԻԿՅԱՆԻ հետ:
Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերում անցկացվում են ուսումնական տարվա ամփոփիչ քննություններ: Արձանագրվում են ուսումնական գործընթացում առկա թերությունները, միջոցներ ձեռնարկվում բացթողումները շտկելու համար:
Դեկտեմբերի 11-ին առաջին ԲԶ հենքի վրա անցկացվեց զորամիավորման ենթակա զորամասերի սոցիալ-իրավական աշխատանքի գծով օգնական սպաների հավաք-խորհրդակցություն: Զորամիավորման ավագ սպա-իրավաբան, մայոր Տաճատ Էմինին դասընթացների ժամանակ ներկայացրեց ուսումնական տարվա ընթացքում զորամասերում իրականացված իրավական աշխատանքների արդյունքները՝ նշելով ոլորտում հայտնաբերված բացթողումները, ինչպես նաեւ դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները:
Կարևորելով գիտատեխնիկական, արտադրական, առևտրային և ֆինանսական ձևավորված կապերի պահպանումն ու դրանց զարգացման անհրաժեշտությունը, ինչպես նաև ղեկավարվելով ԱՊՀ շրջանակներում 1994 թվականի ապրիլի 15-ին ստորագրված արտադրական, կոմերցիոն, ֆինանսավարկային, ապահովագրական և խառը անդրազգային միավորումների ստեղծմանն ու զարգացմանն աջակցելու մասին միջկառավարական համաձայնագրի դրույթներով` Հայաստանի Հանրապետությունն ստորագրել է «Բելառուսի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» համաձայնագիրը: