Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ ՆՐԱ ԶԵՆՔԸ ՖՈՏՈԽՑԻԿՆ Է...

Այս տարի նշվում է ֆոտոլրագրության 175-ամյակը: Ուստի մենք չենք կարող շրջանցել մեր այն ֆոտոլրագրողներին, որոնք անցնելով ամբողջ Արցախյան պատերազմով՝ վավերագրել են մեր պատմության այս կարևորագույն շրջանը: Այս անգամ մեր թերթի էջերում կհանդիպենք ռազմական լուսանկարիչ Մաքս-Արշակ Սիվասլյանին:

ԱՊՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԵՐԵՎԱՆ

ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) քարտուղար, գեներալ–մայոր Յուրի Դաշկինը նոյեմբերի 22-ին երկօրյա այցով ժամանել է Երևան: Աշխատանքային այցի առաջին օրը Յուրի Դաշկինին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏՎՈԳՐԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻ ԽՈՒՄԲ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ

ՀՀ զանգվածային լրատվամիջոցներով զինված ուժերի առօրյան լուսաբանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերության 60-ամյակի և Հանրային ռադիոընկերության 90-ամյակի կապակցությամբ նոյեմբերի 22-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատվոգրեր է հանձնել Հանրային հեռուստառադիոընկերության մի խումբ աշխատակիցների:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին:

ՀՀ-ՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ ՊՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Լի Գուանյան և ՉԺՀ-ում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Համիկ Սայադյանը նոյեմբերի 22-ին այցելեցին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան:

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԶՈՐԱՄԱՍ

Նոյեմբերի 20-ին Երևանի Հովաննես Շիրազի անվան թիվ 169 հիմնական դպրոցի 2-րդ դասարանի սաները բանակ-հասարակություն կապերի ամրապնդման շրջանակներում այցելեցին 5-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկը:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Նոյեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ նորահայտ մարտահրավերների հարցերով փոխտեղակալ Ջեյմի Շեային։