Ուշադրության կենտրոնում
Նոյեմբերի 14-ին ադրբեջանական դիպուկահարի արձակած կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ԼՂՀ ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասի դասակի հրամանատարի տեղակալ, սերժանտ Գեւորգ Դադասյանը: Զինվորը ենթարկվել է աջ վերին վերջույթի տրավմատիկ անդամահատման: Վնասվել են նաեւ զինվորի աչքերը:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ռազմական կարեւոր նշանակություն ունեցող մարտական դիրքում կապիտան Արմենակ Ուրֆանյանի ղեկավարած անձնակազմը ժամեր շարունակ մարտնչեց թշնամու հատուկջոկատայինների դեմ, դիմակայեց ծանր զրահատեխնիկայի հարվածներին։ Անհավասար պայքարում զոհվեցին 7 քաջերից 4-ը` Արմենակ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանը եւ Ռոբերտ Աբաջյանը:
Նոյեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի ընթացքում եղել է 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում եւ հարգանքի տուրք մատուցել Մեծ հայրենականի զոհերի հիշատակին: Վիգեն Սարգսյանը շրջել է Հայրենական պատերազմի Կենտրոնական թանգարանում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին:
Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 28-ին ներկա է եղել ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը, որին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ, հեղինակավոր քաղաքական վերլուծաբաններ ու փորձագետներ, հայկական համայնքային կառույցների ղեկավարներ, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների խորացման և ամրապնդման գործում մեծ ներդրում ունեցող հասարակական-քաղաքական գործիչներ:
Նոյեմբերի 27-ին մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն:
Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարների հաստատած երկկողմ համագործակցության 2016թ. ծրագրի համաձայն՝ զինված ուժերում զորքերի և մարտական միջոցների ավտոմատ կառավարման ու օպերատիվ պատրաստության կազմակերպման հարցերով աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով նոյեմբերի 28-ին երկօրյա այցով Հայաստան է ժամանել Բելառուսի զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ, գեներալ-մայոր Գենադի Կազլովսկու գլխավորած պատվիրակությունը: