Ուշադրության կենտրոնում
Նոյեմբերի 27-ին մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն:
Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարների հաստատած երկկողմ համագործակցության 2016թ. ծրագրի համաձայն՝ զինված ուժերում զորքերի և մարտական միջոցների ավտոմատ կառավարման ու օպերատիվ պատրաստության կազմակերպման հարցերով աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով նոյեմբերի 28-ին երկօրյա այցով Հայաստան է ժամանել Բելառուսի զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ, գեներալ-մայոր Գենադի Կազլովսկու գլխավորած պատվիրակությունը:
«Բարձունքը մերն է, տղերքը չկան…» խորագիրն էր կրում ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանի հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառումը:
Նոյեմբերի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվել են 2016թ. առաջին զորակոչի արդյունքները, քննարկվել են երկրորդ` ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը:
Նոյեմբերի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը` նվիրված զորային կառույցի կենսագործունեությանը, ինչպես նաև զինված ուժերի զարգացման պլանի, ՀՀ սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի կատարման ընթացքին:
Օրերս 3-րդ բանակային զորամիավորումում պատրաստության պլանի համաձայն անցկացվեց հրամանատարաշտաբային զորավարժություն, որին ներկա էին նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մ.Հակոբյանը, ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետեր: