Ուշադրության կենտրոնում
Համաձայն մարտական պատրաստության պլանի՝ հոկտեմբերի 17-ին 4-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկը բերվեց մարտական պատրաստականության «ԼՐԻՎ» աստիճանի, որի նպատակն էր ռազմերթի կատարումը և կենտրոնացման շրջանի զբաղեցումը, այնուհետև պաշտպանական մարտի նախապատրաստումն ու վարումը, ապա անցումը հարձակման հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում: Մինչ այդ, զորավարժության ղեկավար, բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը տվեց միջոցառման կազմակերպման և անվտանգ իրականացման ընդհանուր ցուցումներ:
Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասում ամփոփվեցին տասնօրյա հրամանատարաշտաբային հավաքների առաջին շաբաթվա աշխատանքների արդյունքները:
Հոկտեմբերի 22-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հերթական անգամ երևանաբնակ շուրջ 40 ժամկետային զինծառայողների ծնողներ հնարավորություն ունեցան այցելելու գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասեր՝ տեսակցելու իրենց ծառայող զավակներին:
Հայկական երկու հանրապետությունների ռազմական փոխհամագործակցության, փորձի փոխանակման և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում հոկտեմբերի 21-ից 22-ը՝ աշխատանքային այցով ՊԲ են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը և ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը:
Զինված ուժերի 2016թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն` ՀՀ ՊՆ 2-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումները սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 22-ն անցկացրել են ճամբարային հավաքներ:
Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերը պատշաճ մակարդակով իրականացնում են տեխնիկան և սպառազինությունը շահագործման ձմեռային ռեժիմի փոխադրման աշխատանքները՝ կազմակերպելով անհրաժեշտ միջոցառումներ: