Ուշադրության կենտրոնում
Օրերս 4-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվեց հրամանատարաշտաբային զորավարժություն, որի ավարտական փուլում զորային հրաձգարանում անցկացվեց նաև գումարտակային մարտավարական ցուցադրական զորավարժություն: Զորամասը բերվեց մարտական պատրաստականության «ԼՐԻՎ» աստիճանի, հրամկազմը պաշտպանողական մարտի նախապատրաստման և վարման, ապա հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում հարձակման նախապատրաստման և վարման խնդիր ստացավ:
Հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեին և ռազմական կցորդ, գնդապետ Պաատա Դեվդարիանիին` Հայաստանի Հանրապետությունում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Զինված ուժերի 2016թ. պատրաստության պլանի համաձայն` «Ալագյազ» ուսումնական կենտրոնում անցկացվեց ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման զորավարժություն:
ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում զինված ուժերի հրթիռահրետանային զորամասերից մեկի զինծառայողները մասնակցել են ճամբարային հավաքների:
Հոկտեմբերի 7-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում անցկացվեց ուսուցիչներին նվիրված հանդիսավոր միջոցառում: ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունների և ՀՀԿ կանանց խորհրդի կողմից համատեղ կազմակերպված մեծարման ցերեկույթին մասնակցեցին այն ուսուցիչները, որոնց դաստիարակած սաները հերոսաբար մարտնչեցին ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում՝ ընտրելով մահ իմացյալ ճանապարհը:
1-ին բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկի ավտոհավաքակայանում անցկացվեց ցուցադրական պարապմունք՝ նվիրված սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման կազմակերպման ու անցկացման խնդիրներին:
5-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերի հատուկ նշանակության ստորաբաժանումները հոկտեմբերի 4-ից 5-ը իրականացրել են ուղղաթիռից պարանով դեսանտավորման վարժանքներ: Պարապմունքի նպատակն էր ռելիեֆային բարդ պայմաններում անձնակազմի գործողությունների հղկումը, դեսանտավորման ընթացքում բեռների իջեցման հնարքների վարժեցումը: