Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 3-ին 4-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկում մեկնարկեց հրամանատարաշտաբային զորավարժություն: Պլանի համաձայն՝ զորամասի անձնակազմը տագնապով դուրս եկավ մշտական տեղակայման վայրից և նախատեսված ժամկետներում զբաղեցրեց սահմանված տեղամասերը: Տեղերում բացազատվեցին կառավարման կետեր: Ստորաբաժանումներն անցան խնդիրների կատարմանը:

ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԻ ՀԱՎԱՔՆԵՐ

ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ սեպտեմբերի 26-ից 30-ը 5-րդ բանակային զորամիավորման ուսումնական կենտրոնում կազմակերպվեցին ենթակա զորամասերի դիպուկահարների հավաքներ: Պարապմունքների նպատակն էր դիպուկահարների մասնագիտական և կրակային պատրաստվածության աստիճանը, տեղանքում կողմնորոշվելու և քողարկվելու ունակություններն ստուգելը և այլն:

ՇՈՒՏՈՎ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՄ...

Հոկտեմբերի 1-ին պետական բարձր պարգևները Գազարյանների և Ղրմաջյանների ընտանիքին անձամբ հանձնելու նպատակով զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանն այցելեց ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաք և ՀՀ Արարատի Մարզի Նիզամի գյուղ:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 27-ից 29-ը 2-րդ բանակային զորամիավորման շրջանակում անցկացվեց հրամանատարաշտաբային զորավարժություն: Զորավարժության թեման էր՝ զորքերի բերումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի, պաշտպանական մարտի նախապատրաստումը և վարումը հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում:

ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբերի 26-ից 30-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեցին ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների պաշտոնատար անձանց ամենամյա հավաք-պարապմունքները:

ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇՆԵՐ ԶՈՐԱՄԱՍԵՐԻՆ

Հոկտեմբերի 1-ը անջնջելիորեն կմնա փոխգնդապետներ Ա. Մնացականյանի և Հ. Գևորգյանի հրամանատարությամբ գործող մարտական զորամասերի կենսագրության մեջ: Այդ պատմական ու հիշարժան օրը Սյունյաց աշխարհում տեղակայված այս զորամասերին հանդիսավորությամբ հանձնվեցին զինվորական պատվի, փառքի և արիության խորհրդանիշ հանդիսացող Մարտական դրոշները:

ՀԱՅՐԵՆԻՔԸ ԵՂԵԼ, ԼԻՆԵԼՈՒ է ԵՎ ՀԱՎԵՐԺԵԼՈՒ  Է

Ո՛չ գործը, ո՛չ ծրագրերը և ո՛չ էլ մարդկային միտքը տեղում չեն մնում, անընդհատ կատարելագործում և առաջընթաց են պահանջում, ու մենք կայանալով՝ գնալու ենք առաջ: Եթե նախորդ տարիների հետ համեմատելու լինենք, պետք է ասել, որ տղաներն ավելի զարգացած ու բանիմաց են դարձել, բարձրացել է կրթական մակարդակը, է՛լ ավելի են ամրապնդվել բարոյակամային հատկանիշները, ոգին, գիտակցական մոտեցումները: Ինձ գոհացնում է զորամասերի երիտասարդ հրամանատարների մասնագիտական պատրաստվածության աստիճանը: Զորամիավորումը միշտ էլ մարտունակ է եղել, միշտ էլ մարտունակ է լինելու և կատարելու է իր մարտական խնդիրները: