Ուշադրության կենտրոնում
Հոկտեմբերի 1-ը անջնջելիորեն կմնա փոխգնդապետներ Ա. Մնացականյանի և Հ. Գևորգյանի հրամանատարությամբ գործող մարտական զորամասերի կենսագրության մեջ: Այդ պատմական ու հիշարժան օրը Սյունյաց աշխարհում տեղակայված այս զորամասերին հանդիսավորությամբ հանձնվեցին զինվորական պատվի, փառքի և արիության խորհրդանիշ հանդիսացող Մարտական դրոշները:
Ո՛չ գործը, ո՛չ ծրագրերը և ո՛չ էլ մարդկային միտքը տեղում չեն մնում, անընդհատ կատարելագործում և առաջընթաց են պահանջում, ու մենք կայանալով՝ գնալու ենք առաջ: Եթե նախորդ տարիների հետ համեմատելու լինենք, պետք է ասել, որ տղաներն ավելի զարգացած ու բանիմաց են դարձել, բարձրացել է կրթական մակարդակը, է՛լ ավելի են ամրապնդվել բարոյակամային հատկանիշները, ոգին, գիտակցական մոտեցումները: Ինձ գոհացնում է զորամասերի երիտասարդ հրամանատարների մասնագիտական պատրաստվածության աստիճանը: Զորամիավորումը միշտ էլ մարտունակ է եղել, միշտ էլ մարտունակ է լինելու և կատարելու է իր մարտական խնդիրները:
ԼՂՀ ՊԲ Մարտակերտի առանձին բժշկական ջոկատից առաջնագիծ ընկած տարածությունն ընդամենը մի քանի կիլոմետր է: Բուժօգնություն է ցույց տալիս հյուսիսային եւ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերի զինծառայողներին: Դեռ ամիսներ առաջ մոտակայքում արկեր էին պայթում, անօդաչու սարքեր էին գործում, իսկ անձնակազմը, անտեսելով վտանգը, ընդառաջ էր գնում վիրավորներին, բարդ ու եզակի վիրահատություններ էր իրականացնում, կյանքեր էր փրկում: Այս ռեպորտաժը նվիրումի, համախմբման եւ մասնագիտական բարձր պատրաստվածության մասին է:
Դյուրին չէր մեր ժողովրդի անցած ճանապարհը: 25 տարի առաջ հաղթահարեցինք պատմական մեկ փորձություն ևս. շրջափակման ու պատերազմի պայմաններում ստեղծելով անկախ պետություն` իր հզոր բանակով:
Մայրաքաղաքի գլխավոր հրապարակին հարակից փողոցներում են Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի մասնակից ստորաբաժանումները: Համահավաք նվագախումբը շարային քայլերգի կատարմամբ զբաղեցնում է իր տեղը Հանրապետության հրապարակի կենտրոնում։ Զինվորական նվագախմբի նվագի ներքո սկսվում է զորահանդեսի շարասյուների մուտքը դեպի Հանրապետության հրապարակում նախատեսված տեղերը։ Համապետական նշանակության հանդիսությունը դիտելու են եկել մեր երկրի հազարավոր քաղաքացիներ, հայրենակիցներ Արցախից և սփյուռքից, օտարերկրյա հյուրեր:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ Հայոց բանակի գեներալներին, սպաներին, ենթասպաներին, սերժանտական, շարքային կազմի ողջ անձնակազմին, ՀՀ ԶՈՒ քաղծառայողներին և բանվոր-ծառայողներին: