Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ ԵՆ ԶՈՀԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը և Պաշտպանության բանակը հրապրակում են ապրիլին Արցախում մարտերի ժամանակ զոհված զինծառայողների և ազատամարտիկների անունները։

ՍԱ ՄԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԷ

Դիմում եմ ձեզ՝ թալիշներ, լեզգիներ, թաթեր, ավարներ, ուդիներ, այսինքն՝ Ադրբեջան արհեստական անունով պետությունում ապրող բնիկ, արմատական ազգությունների ներկայացուցիչներ: Դիմում եմ նաև ձեզ՝ ադրբեջանցիներ, որ ատամներով պաշտպանում եք ձեզ հարստահարող, կեղեքող վերնախավին, հենց խոսք է բացվում այս երկրի իսկական տերերի՝ արմատական ազգությունների շահերի ու իրավունքների մասին:

ՆԱԽԱՀԱՐՁԱԿ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ԱՐԺԱՆԻ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ

Ինչպես Ադրբեջան-ԼՂՀ պատերազմի առաջին փուլում, այնպես էլ 2016թ.-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն Ադրբեջանը հանկարծակի ու բացահայտ նախահարձակ գործողություններ սկսեց ԼՂՀ-ի դեմ` կիրառելով հրետանի, ծանր զրահատեխնիկա և օդուժ: Հերթական անգամ չարանենգ ոսոխը ուժի կիրառման սպառնալիքներից անցել էր ուժի գործադրման` բացահայտ մարտահրավեր նետելով ԼՂՀ անվտանգությանը:

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՄԵՐԸ ԿԼԻՆԵՆ

Այս օրերին բազմաթիվ ջոկատներ, օգտագործելով իրենց ունեցած փորձը, մեկնեցին և համալրեցին Պաշտպանության բանակի բոլոր ստորաբաժանումները, և կարծում եմ, որ այսօրվա Հայկական բանակի հրամանատարների և զինվորների պատրաստությունը շաղախվեց մեր ազատամարտի վետերանների, երկրապահների, կամավորականների փորձառության հետ, և դա էլ հիմք հանդիսացավ այն հաջողության, որը մենք ունեցանք Արցախյան ամբողջ ճակատում:

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ ԱՊՐԻԼԻ 2-ԻՑ ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

2016թ. ապրիլի 2-ից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ հանուն հայրենիքի մարտիրոսվել են ՊԲ զինծառայողներ

Օ՜Ն ԱՆԴՐ ՅԱՌԱՋ

Մեր բանակը կրկին հաղթելու է ադրբեջանական բանակին, մեր ժողովուրդը կրկին հաղթելու է Ադրբեջանի ժողովրդին: Մենք կասեցրինք մեր հողը մտած հակառակորդի առաջխաղացումը ու ետ շպրտեցինք նրան: Հայ զինվորն ապացուցեց, որ ամուր կանգնած է իր նախնիների հողի վրա ու երբեք, ոչ մեկին թույլ չի տա ասպատակելու իր հայրենիքը:

ԹԱԼԻՇՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԻՄՆԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ադրբեջանի անվտանգության հիմնական սպառնալիքը Թալիշստանի ազգային հեռուստատեսությունն է: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության նախկին աշխատակից, հայտնի քաղաքագետ, անվտանգության հարցերով փորձագետ Իլհամ Իսմայիլը: