Ուշադրության կենտրոնում
ՀՀ զինված ուժերի բարեփոխումների, զարգացման ծրագրերի շրջանակներում 2008թ. հաստատվեց և գործողության մեջ դրվեց ՀՀ զինված ուժերում պայմանագրային (արհեստավարժ) սերժանտական զինվորական ծառայության կանոնակարգը: Այն սահմանում է տվյալ ծառայության կազմակերպման և անցկացման կարգը:
Բանակում յուրաքանչյուր դրական տեղաշարժ տարիների տքնաջան աշխատանքի արդյունք է, սպայի հավաքական նկարագրի կատարելագործումը` նույնպես: Ես մեր ամենամեծ ձեռքբերումը համարում եմ սպա-զինվոր փոխհարաբերությունների նոր որակը, երբ զինվորը հարգում է հրամանատարին, ոչ թե վախենում նրանից, իսկ սպան «կառավարում է» զինվորին ոչ թե մահակով, այլ իր հանդեպ հավատ ու վստահություն ներշնչելով:
Մարտի 4-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ Կանանց միջազգային տոնին նվիրված միջոցառում: Այն սկսվեց ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պատրաստած պայմանագրային զինծառայողների կանանց նվիրված «Սպասիր, եւ ես կգամ» վավերագրական տեսաֆիլմի ցուցադրումով:
Հայաստանին Ռուսաստանի ցուցաբերած ռազմաարդյունաբերական վերջին աջակցությունը լրջորեն անհանգստացրել է ադրբեջանական վերնախավին: Ցանկանալով վրեժ լուծել Մոսկվայից՝ Բաքվում մտադիր են օգտագործել գերտերությունների հարաբերություններում առկա, այսպես կոչված, «ստորջրյա խութերը». ադրբեջանական վերնախավը պատրաստվում է Կասպից ծովի ավազան հրավիրել ամերիկյան զինվորականներին, ինչով փաստացի յուրօրինակ մարտահրավեր է նետում ոչ միայն Ռուսաստանին, այլև Իրանին:
Գարունը գալիս է ժպիտով ու լավատեսությամբ. Մարտի 5-ը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Ներկայացնում ենք հատվածներ լրագրող Ասպրամ Ծառուկյանի գրառած հուշերից:
ԼՂՀ ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասի ժամկետային զինծառայող, դիրքի ավագ, սերժանտ Գեւորգ Ավետյանը օրերս խրախուսվել է հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանման հետախուզադիվերսիոն ներթափանցումը կասեցնելիս ցուցաբերած բարձր մարտական պատրաստության համար: