Ուշադրության կենտրոնում
Զինված ուժերում շարունակվում է բարեփոխումների և բանակի մարտունակությունն ամրապնդելու համատեքստում մեկնարկած ատեստավորման գործընթացը: Քննություններին կամավոր մասնակցելու դիմումների քանակը գնալով ավելանում է. զինվորականների ոգևորությունը մեծ է:
«Պոլկը տունս է, պոստերը՝ դաչես». հետմահու «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրված Տիգրան Միկոյանի՝ բանաձևի պես ասվող խոսքերն են։ Դիրքի ավագ, լեյտենանտ Տիգրան Միկոյանը զոհվեց 44-օրյա պատերազմի ընթացքում՝ սեպտեմբերի 29-ին՝ երկու օր շարունակ իր դիրքի տղաների հետ թշնամու լայնածավալ գրոհներին դիմակայելիս։
Հրետանավոր կուրսանտները ճամբարային հավաքների են՝ մարտավարամասնագիտական տեսական գիտելիքներն ամրապնդում են գործնական պարապմունքներով:
Հրետանային հաշվարկը պատրաստվում է ուսումնական խնդրի կատարմանը։ Նախ՝ ստորաբաժանման հրամանատարը հիշեցնում է անվտանգության կանոնների և քայլերի ճիշտ հաջորդականության մասին։ Եվ ինչպես ցանկացած գործնական առաջադրանքի դեպքում, այս պարագայում նույնպես յուրաքանչյուր հրետանավոր գիտակցում է՝ իր արագ ու գրագետ գործողություններից է կախված նորմացույցի կատարման դրական գնահատականը։
Ռազմական կրթությունը առանցքային նշանակություն ունի մեր երկրի համար. փոխվում են ժամանակները, փոխվում են մարտահրավերները, համապատասխանաբար էլ վերանայվում են ռուհերի ուսումնական ծրագրերը, կիրառվում է դասավանդման նոր մեթոդաբանություն:
Զինված ուժերում արդեն կես տարի է, ինչ կյանքի է կոչվել նոր ծրագիր՝ «Պաշտպան հայրենյաց», ինչը հնարավորություն է ընձեռում շարքային և սպայական կազմին պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով անցնելու պայմանագրային զինծառայության։