Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԱՐԱ ՆԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ «ՀԱՅ ԶԻՆՎՈՐ» ԹԵՐԹԻ ՀԱՐՑԵՐԻՆ

Եվ մարտական եւ ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են թե՛ ծնողներին եւ թե՛ հանրությանը:
Գաղտնիք է համարվում ոչ թե կոնկրետ դեպքը, այլ՝ «Զորքերում տեղի ունեցած արտակարգ դեպքերը, պատահարները, ինչպես նաեւ դրանց պատճառները բացահայտող ամփոփ տեղեկությունները` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի` պայմանավորված ռազմաքաղաքական եւ օպերատիվ իրադրության փոփոխությամբ»:
Այս հանգամանքն անտեսվում է հրամանի դրույթների՝ յուրովի մեկնաբանման ժամանակ:
Ծնողները զրկված չեն տեղեկատվություն ստանալուց նաեւ դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի քննության ընթացքում:

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆԱՀԶՈՐ ԶԵՆՔՆ Է

Որքան էլ զենքերը հզորանան, մարդկային գործոնի դերը մնալու է առաջնային, և հայրենասիրությունը լինելու է ամենահզոր զենքը: Այսօր աշխարհի ամենահզոր երկրները իրենց ամենահզոր զենքերով պարտվում են` իրենց հողի վրա, իրենց հողի համար կռվող փոքրիկ զինված խմբերին, որովհետև նրանք առաջին հերթին զինված են հայրենասիրության զենքով: Մի խոսքով, ադրբեջանցիների հետ հնարավոր պատերազմում մենք դարձյալ հանելու ենք մեր ամենահզոր զենքը, որի դեմ ադրբեջանցիները ծնկի եկան Արցախյան պատերազմում: Այսօր, երբ ադրբեջանցիները սկսում են հարվածել հեռահար զենքով, և մենք ստիպված պատասխանում ենք նրանց, ադրբեջանական սահմանը դատարկվում է: Մենք տեսնում ենք, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները պոստերը թողած փախչում:

«ԻՄ ՏՈՒՆԸ ԱՍՏՂԵՐԻ ՏԱԿ»

Երբ ես ու Դավիթը հանդիպում էինք, քննարկում էինք, թե որտեղ ենք ապրելու, Դավիթը չէր ուզում Երեւանում բնակվել: Նա միշտ ասում էր, որ այստեղ իր նմանները շատ են, եւ պետք է ապրել այնպիսի վայրում, որտեղ ավելի օգտակար կլինենք: Մտածում էինք` գուցե Դսեղ տեղափոխվենք, իմ մայրական գյուղն է: Բայց, անկեղծ ասած, ես երազում էի Քարվաճառի մասին: Դիպլոմային աշխատանքս գրելու ընթացքում հաճախակի էի առնչվում ազատագրված տարածքների ռազմավարական նշանակության, վերաբնակեցման կարեւորության հարցերին: Հենց այդ ժամանակ էլ լսեցի Քարվաճառ անունը, տեսա նկարներն ու շատ հավանեցի, եւ ծնվեց այնտեղ հաստատվելու երազանքը: Պարզվեց` Դավիթն էլ նման ցանկություն ունի: Նա պատմաբան է եւ ինձանից լավ է հասկանում վերաբնակեցման անհրաժեշտությունը:

ԳԵՆԵՐԱԼ-ԳՆԴԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ԴԱԼԻԲԱԼԹԱՅԱՆ

Գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանին ճանաչել եմ դեռեւս խորհրդային բանակում ծառայելու տարիներից: Նրան առաջին անգամ հանդիպեցի հյուսիսկովկասյան զինվորական օկրուգում ծառայելու ժամանակ` զորավարժարանում 1981 թվականին: Այդտեղ էլ ծանոթացանք: Հիշում եմ իմ առաջին տպավորությունը: Նա զինվորականի դասական կերպար էր` զուսպ սակավախոս, կանոնիկ, առանց պաթոսի ու արտիստականության, անսահման աշխատասեր, ինքնազոհ ու նվիրյալ: Նա մարդու այն տեսակն էր, որ հայրենիքն առանց բառերի է սիրում, խուսափում է ցուցադրականությունից: Սառը, հավասարակշիռ, կարծես` էմոցիաներից զուրկ կերպարի տակ, այդուհանդերձ, հայրենիքն անսահման սիրող ու հայրենիքի ցավով ապրող սիրտ էր թաքնված:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆՎԻՐՅԱԼ ԶԻՆՎՈՐՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՆ

Գեներալ-գնդապետ ԳՈՒՐԳԵՆ ԴԱԼԻԲԱԼԹԱՅԱՆԻ հուղարկավորությունը զինվորական կարգով կազմակերպելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունում ստեղծվել է հանձնաժողով պաշտպանության նախարարի գլխավորությամբ:
2015թ. սեպտեմբերի 1-ին իր մահկանացուն է կնքել նշանավոր պետական եւ ռազմական գործիչ, ՀՀ զինված ուժերի կայացման առաջամարտիկ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը:
Գուրգեն Հարությունի Դալիբալթայանը ծնվել է 1926թ. հունիսի 5-ին, Վրաստանում` Բոգդանովկայի (այժմ` Նինոծմինդա) շրջանի Մեծ Արագյալ գյուղում:

ՀՆՉԵՑ «ՀԱՂԹԱՆԱԿԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻ» ԵԶՐԱՓԱԿԻՉ ԱԿՈՐԴԸ

Օգոստոսի 27-ին տեղի ունեցավ «Միություն -2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական մրցույթ հավաքի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որ անձամբ պարգևատրեց հաղթող թիմերին:

ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է

Զրույց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, գնդապետ ՍԱՄՎԵԼ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ