Ուշադրության կենտրոնում
Հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2023 թ. շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը, որին ներկա էին ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, բարձրաստիճան զինվորականներ և այլք։
Պարաշյուտային հերթական թռիչքին են պատրաստվում ռազմական համալսարանի կուրսանտները, ապագա հետախույզները:
Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների շրջանակում շարունակվում է զինծառայողների ատեստավորման գործընթացը։ Քննությունների ընթացքում ստուգվում են նրանց մասնագիտական, տեսական գիտելիքները և ֆիզիկական, կրակային ու շարային պատրաստության աստիճանը։
Հուլիսի 17-19-ը անցկացվեցին ԶՈՒ թիկունքի վարչության զորամասերի հրամանատարների և կենտրոնական ենթակայության զորամասերի հրամանատարների թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալների եռօրյա հավաքներ։
Զինծառայողների ատեստավորման քննությունները ակտիվ փուլում են: Զինված ուժերում բարեփոխումների և բանակի մարտունակությունն ամրապնդելու համատեքստում մեկնարկած գործընթացը զինվորականները մեծ ոգևորությամբ են ընդունել: Օրերս քննություն հանձնեց ատեստացիային մասնակցելու ցանկություն հայտնած հերթական խումբը:
Նշանն ու Նարեկը եղբայրներ են: Ծնվել, հասակ են առել սահմանամերձ բնակավայրում, բազմանդամ ընտանիքում։ Մինչև պարտադիր ժամկետային ծառայության անցնելը երկուսն էլ սովորել են միջին մասնագիտական պատրաստության ուսումնարաններից մեկում, ստացել խոհարարի որակավորում: