Ուշադրության կենտրոնում
«Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքի շուրջ հինգ հարյուր մասնակիցների համար օգոստոսի 17-ը տոնական էր՝ ազդարարվեց հավաքի մեկնարկը: Միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքը իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության հովանու ներքո` ռուսական «Доблесть отечества» հայրենիքի պաշտպանների աջակցման հասարակական շարժման և «Русь» ռազմական բազկամարտի ֆեդերացիայի աջակցությամբ:
Օգոստոսի 18-ին զինված ուժերի զորամասերում հանդիսավորությամբ տրվեց 2015 թվականի ամառային ուսումնական փուլի մեկնարկը: Այդ կապակցությամբ զորամասերում անցկացված հանդիսավոր միտինգներին մասնակցել է ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ:
Ես դաստիարակվել եմ գորիսեցու ոգով` ասում է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի առաջատար վիրաբույժ, բուժծառայության փոխգնդապետ Վահան Գեւորգյանը: Ու ես մտածում եմ, որ ինձ աշխարհի ամենադժվար մասնագիտությունն է բաժին ընկել: Վերջին մեկ ամսվա ընթացքում երրորդ գորիսեցին իր «աննման գեղեցիկ» ծննդավայրի ու «շիտակ, քաջ, ազգասեր» հայրենակիցների մասին ասքանման պատմություններով` չդիմանալու աստիճան շատ է մեկ հոգու համար, որը ոչ մի կերպ չի «ինտեգրվում» Գորիսի «անդիմադրելի» հրապույրներին:
2014թ. հոկտեմբերին Հայաստանում հաստոցաշինական գործարանի հենքի վրա բացվեց հայ-լեհական համատեղ ռազմաարդյունաբերական ձեռնարկությունը՝ «Լյուբավա-Արմենիան»: Ձեռնարկությունն աստիճանաբար ավելացրեց իր արտադրական հզորությունները՝ փորձելով մտնել միջազգային շուկա: Վերջերս «Լյուբավա-Արմենիայի» արտադրանքը ներկայացվել է նաև Ղազախստանում անցկացվող ռազմական միջազգային ցուցահանդեսին և արժանացել բարձր գնահատականի:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի, 3-րդ բանակային զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի եւ բարձրաստիճան այլ զինվորականների ուղեկցությամբ հերթական շրջայցն է կատարել հանրապետության հյուսիսարեւելյան սահմանագոտի, որտեղ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է ծառայության կազմակերպմանը, զինծառայողների մարտական ու մասնագիտական պատրաստությանը, սոցիալ-կենցաղային պայմաններին եւ իրականացվող շինարարական աշխատանքներին:
Այո՛, կադրերն են որոշում ամեն ինչ: Ինչքան էլ զարգանա տեխնիկան, միևնույնն է՝ մասնագետն է որոշում, ցույց տալիս դրա հզորությունը:
Իմ փորձից գիտեմ, որ այսօր շատ բնագավառներում առաջընթացի բացակայության պատճառներից մեկն էլ այն է, որ այդ գործի գլուխ կանգնած են պատահական կամ էլ մասնագիտական ոչ բավարար գիտելիքներով մասնագետները: