Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

ՄԱՐՏՈՒՆԱԿ Է ՄԵՐ ԲԱՆԱԿԸ

Հակառակորդը մտնում է մեր հողը 30 հոգանոց խմբով, 14-ն սպանվում են, ու դեռ ադրբեջանցիներն իրենց 14 զոհերին հետ են տանում: Ես վստահ եմ, որ մերոնք պարզապես թույլ են տալիս, որ նրանք տանեն իրենց զոհերին: Այս մարդասիրությունն ինձ պարզապես զարմացնում է: Ես երբեք առաջինը հարձակվելու կոչ չեմ արել, ես ասում եմ՝ եթե նրանք մեզ հարվածում են, մենք պիտի ռազմական գործողությունները տեղափոխենք հակառակորդի տարածք և, ինչու ոչ, նաև դիրքեր վերցնենք: Չեմ հասկանում` միջազգային չափանիշները միայն մե՞զ համար են:

ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ. ՄԵՂԱՎՈՐ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ

Մենք բոլորս պետք է փոխվենք, որպեսզի փոխվի բանակը, մենք բոլորս պետք է ընդվզենք փողոցային բարքերի, մշակութային ցածրարժեք գործերի, արատավոր, նենգ ու քսու հարաբերությունների, կեղծ բարոյական արժեքների հանդեպ, եթե ուզում ենք բոլոր առումներով հզոր բանակ, հզոր հասարակություն ունենալ:

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՐ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեր հասարակությանը բնորոշ թերությունները, ինչպես նաեւ բանակում առկա թերացումները, բխում են մեր մշակութային ոչ ճիշտ քաղաքականությունից: Պետք է գիտակցենք, որ մշակույթը ժամանց չէ, այն դաստիարակության հզոր միջոց է, բարոյականության հիմնասյուն, ունի մեկ նպատակ՝ կրթելու հասարակությունը: Ամեն ասպարեզում անհրաժեշտ է ժամապահի զգոնություն ունենանք ու զինվորի նման գիտակցենք մեր դերն ու կարեւորությունը երկիրն ամուր պահելու գործում:
Տե՛ր կանգնենք մեր արժեքներին, մեր երկրին, մեր զինվորին, մեր լեզվին, մշակույթին, քանզի այսօրվա մեր ամեն սխալը վաղը կհանգեցնի տխուր հետեւանքների, ինչի ականատեսն ենք այսօր:

ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՍ

Հունվարի վերջին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ավարտից հետո Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ընթերցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը: Այս պատմական փաստաթղթի բովանդակությունն ու պատմական նշանակությունը մեր թղթակից Բագրատ Մովսեսյանին ներկայացրեց հանձնաժողովի անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Վերժինե Սվազլյանը:

ԳԼՈ՛ՒԽԴ ԲԱՐՁՐ, ԳԵՆԵՐԱԼ...

Վերջերս ծառայությունից ազատվել է Ադրբեջանի ԶՈւ հակաօդային պաշտպանության հրամանատար, գեներալ-մայոր Ալթայ Մեհդիևը: Նա Ադրբեջանի բանակի բարձրաստիճան սպաների առավել հայտնի ներկայացուցիչներից էր: Բազմաթիվ բարձր պաշտոններ է զբաղեցրել պաշտպանական համակարգում: Ղարաբաղյան պատերազմի մասնակից է: Պաշտոնական հաղորդագրությունը գեներալի պաշտոնանկության փակագծերը չի բացում, սակայն Թալիշստանի ազգային հեռուստատեսության ունեցած տվյալներով՝ հիմնական պատճառը գեներալի ազգային պատկանելությունն է: Բանն այն է, որ հատկապես վերջին ժամանակներս Ադրբեջանում բավականին սրվել է ներազգային իրավիճակը հատկապես թալիշական գործոնի ազդեցության ներքո:

ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ

Հունվարի 27-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրն իր հարկի տակ էր հավաքել հանրապետության բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչների. պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ամփոփում էր 2014 բանակային տարին: Ասուլիսին ներկա էին նաև օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներ, բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր:
Նախքան լրագրողների հետ հարցուպատասխանը՝ պաշտպանության նախարարը ներկաներին պատմեց 2014 թվականին բանակի գործունեության կարևորագույն ձեռքբերումների մասին, գնահատեց տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը, ներկայացրեց հայկական զինված ուժերի հեռանկարային ծրագրերը:

ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ. ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ

Պաշտպանության նախարարը խստորեն հանձնարարել ու հրամայել է առավելագույնս արդարամտորեն իրականացնել զինծառայողների առաջխաղացման գործընթացը: Հեղինակավոր զանգերը մերժվում են: Շարունակաբար մերժվելով՝ հետզհետե վերանում են: Գիտեք, հաշվի առնելով դեռևս խորհրդային տարիներից եկող կարծրատիպերը, դա այնքան էլ հեշտ չէ, բայց մենք այլընտրանք չունենք: Եթե ուզում ենք ունենալ ամուր, աշխատունակ կառույց, պիտի լուծենք կադրային խնդիրները, պետք է գործը վստահենք լավագույններին….