Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

ՊՈԼ ԳՈԲԼԸ «ՄՈՍԿՎԱՅԻ ՁԵՌՔԸ» ՓՆՏՐՈՒՄ Է ԹԱԼԻՇԱԿԱՆ ԼԵՌՆԵՐՈՒՄ

Դեկտեմբերի սկզբներից սկսել է գործել տեղեկատվական-մշակութային մի նախագիծ` «Թալիշստանի ազգային հեռուստատեսությունը»: Այսպիսով, «Թալիշստանի ձայն» ռադիոյից հետո իրականանում է թալիշերենով ինքնուրույն լրագրողական լեզու ստեղծելու խնդիրը: Հիշեցնենք, որ թալիշները Անդրկովկասում մեծությամբ չորրորդ էթնոսն են և հիմնականում բնակեցնում են Ադրբեջանի հարավային շրջաններն ու հարակից տարածքները Իրանի Իսլամական Հանրապետությունում:

ԱԶԱՏԱԳՐՎԱԾ Է ՇԱՆԳԱԼԸ

Ավարտվում է 2014 թվականը, սակայն մեր սրտերում դեռևս առկա է ցավը, ահավոր ցավը, որը վաղեմություն չունի, ու հավատացած եմ, որ երբեք չի հեռանա եզդի ժողովրդի սրտից և հոգուց: Մեր ժողովուրդը այնպիսի ցավ ապրեց Իրաքի Հանրապետության Շանգալ եզդիաբնակ նահանգում, որ նույնիսկ ամենազարհուրելի երազում հնարավոր չէր տեսնել: Հազարամյա պատմություն ունեցող եզդի ժողովուրդը իսլամական պետության հրեշների կողմից ենթարկվեց նենգ ոճիրի` ցեղասպանության, ֆիզիկական ոչնչացման, գերության ու ստրկության:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑՆ ԱՐԴԵՆ ԼՈՒԾՎԱԾ Է

Ըստ ԼՂՀ ՊԲ հրամանատարի` Ղարաբաղյան հիմնահարցն արդեն լուծված է, ժամանակի ընթացքում հակառակորդը այդ փաստը ստիպված կգիտակցի, երբ Ադրբեջանում կսթափվեն և իրողությանը ճիշտ գնահատական կտան:

ՆՈՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ՍՊԱՆԵՐԻՆ

Դեկտեմբերի 19-ին Տավուշի մարզի Արծվաբերդ սահմանամերձ գյուղում շահագործման հանձնվեց պաշտպանության նախարարության միջոցներով կառուցված հերթական բնակելի շենքը` նախատեսված սպաների և նրանց ընտանիքների համար: Բնակարանամուտի արարողությանը ներկա էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: 12 սպայի նոր բնակարանի բանալիները և սեփականաշնորհման վկայականները հանձնելով` նախարարն իր շնորհավորանքի խոսքում կարևորեց զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների ու կեցության պայմանները մշտապես բարելավվելու հարցը, քանզի յուրաքանչյուր սպա պետք է ունենա իր ջերմ անկյունը, որպեսզի կարողանա բարեխղճորեն շարունակել ծառայությունը: Նախարարը փաստեց, որ առաջիկայում Տավուշի մարզում ևս 50 ընտանիք կապահովվի բնակարանով:

Ի  ՆՊԱՍՏ  ԱՐԴԱՐ  ԶՈՐԱԿՈՉԻ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2014թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել հասարակական խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական ԳԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ

Ուղիղ մեկ ամիս է, ինչ հայ խաղաղապահների ստորաբաժանումը իտալական զորախմբի կազմում մասնակցում է ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (ՅՈՒՆԻՖԻԼ) առաքելությանը: Ո՞րն է խաղաղապահ ստորաբաժանման առաքելությունը, ինչպե՞ս են նրանք հարմարվել տեղանքին, ի՞նչ բարդության խնդիրներ են իրականացնում, ի՞նչ յուրահատկություն ունի տվյալ ռազմակայանը:
«Հայ զինվոր» թերթի թղթակից կապիտան Շուշան Ստեփանյանը զրուցել է խաղաղապահ զորամասի հրամանատար, գեներալ-մայոր ԱՐԹՈՒՐ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ:

ՔԼՈՒՆԻՆ ՀԱ՞Յ

«Irana Hayer» կայքի հաղորդմամբ՝ հոլիվուդյան հանրահռչակ դերասան Ջորջ Քլունին ոչ միայն իրանցի է, այլև հայ` Իրանի Սպահան քաղաքից: Հիշեցնենք, որ Սպահանը (այժմ` Իսֆահան) Իրանի նախկին մայրաքաղաքն է, որի հարևանությամբ 17-րդ դարի սկզբներին Շահ Աբբասի օրոք տեղահանված հայերը կառուցեցին Նոր Ջուղա քաղաքը, որը բարգավաճելով դարձավ հայության մշակութային հայտնի կենտրոններից մեկը: