Ուշադրության կենտրոնում
Հարգելի գեներալներ, սպաներ, ենթասպաներ և զինվորներ, Հայոց բանակի քաղաքացիական հատուկ ծառայողներ և բանվոր- ծառայողներ:
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Տարեմուտի սահմանագիծը մեզ համար միշտ լավ առիթ է եղել անցած տասներկու ամիսների աշխատանքը ամփոփելու և նաև գնահատելու համար: Ես այժմ գոհունակությամբ եմ ուզում դա անել, քանի որ մեր բանակի 22-ամյա տարեգրությունը ոչ թե պարզապես հարստացավ ևս մեկ տարով, այլ բոլորիս համընդհանուր ջանքերով և քրտնաջան աշխատանքով նշանավորվեց մի շարք ակնառու հաջողություններով:
Բանակ-հասարակություն կապն ավելի է ամրապնդվում, երբ անհատներն են կանգնում հայ զինվորի ու նրա ընտանիքի կողքին: Աննախադեպ աջակցություն եւ բարի կամքի փայլուն դրսեւորում էր բարերար Վահե Բադալյանի մեկնած օգնության ձեռքը այն ընտանիքներին, որոնք մարտական ծառայության ժամանակ այս տարվա ընթացքում կորցրել են իրենց հարազատներին:
Դեկտեմբերի սկզբներից սկսել է գործել տեղեկատվական-մշակութային մի նախագիծ` «Թալիշստանի ազգային հեռուստատեսությունը»: Այսպիսով, «Թալիշստանի ձայն» ռադիոյից հետո իրականանում է թալիշերենով ինքնուրույն լրագրողական լեզու ստեղծելու խնդիրը: Հիշեցնենք, որ թալիշները Անդրկովկասում մեծությամբ չորրորդ էթնոսն են և հիմնականում բնակեցնում են Ադրբեջանի հարավային շրջաններն ու հարակից տարածքները Իրանի Իսլամական Հանրապետությունում:
Ավարտվում է 2014 թվականը, սակայն մեր սրտերում դեռևս առկա է ցավը, ահավոր ցավը, որը վաղեմություն չունի, ու հավատացած եմ, որ երբեք չի հեռանա եզդի ժողովրդի սրտից և հոգուց: Մեր ժողովուրդը այնպիսի ցավ ապրեց Իրաքի Հանրապետության Շանգալ եզդիաբնակ նահանգում, որ նույնիսկ ամենազարհուրելի երազում հնարավոր չէր տեսնել: Հազարամյա պատմություն ունեցող եզդի ժողովուրդը իսլամական պետության հրեշների կողմից ենթարկվեց նենգ ոճիրի` ցեղասպանության, ֆիզիկական ոչնչացման, գերության ու ստրկության:
Ըստ ԼՂՀ ՊԲ հրամանատարի` Ղարաբաղյան հիմնահարցն արդեն լուծված է, ժամանակի ընթացքում հակառակորդը այդ փաստը ստիպված կգիտակցի, երբ Ադրբեջանում կսթափվեն և իրողությանը ճիշտ գնահատական կտան:
Դեկտեմբերի 19-ին Տավուշի մարզի Արծվաբերդ սահմանամերձ գյուղում շահագործման հանձնվեց պաշտպանության նախարարության միջոցներով կառուցված հերթական բնակելի շենքը` նախատեսված սպաների և նրանց ընտանիքների համար: Բնակարանամուտի արարողությանը ներկա էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: 12 սպայի նոր բնակարանի բանալիները և սեփականաշնորհման վկայականները հանձնելով` նախարարն իր շնորհավորանքի խոսքում կարևորեց զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների ու կեցության պայմանները մշտապես բարելավվելու հարցը, քանզի յուրաքանչյուր սպա պետք է ունենա իր ջերմ անկյունը, որպեսզի կարողանա բարեխղճորեն շարունակել ծառայությունը: Նախարարը փաստեց, որ առաջիկայում Տավուշի մարզում ևս 50 ընտանիք կապահովվի բնակարանով:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2014թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել հասարակական խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական ԳԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: