Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

ԱՐՁԱԳԱՆՔ

Մեր ֆեյսբուքյան էջի հազարավոր հետեւորդների անտարբեր չի թողել թերթի առաջին էջը. «Հայ զինվորի» շապիկին օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հետախուզախափանարար գործողության ժամանակ հերոսաբար մարտիրոսված ավագ լեյտենանտ Զորիկ Գևորգյանի մեծադիր լուսանկարն էր, նաեւ հրապարակել էինք մոր՝ Հերմինե Քոչարյանի հուշերը որդու մասին:

Հոկտեմբերի 10-ին, երկարատև և բուռն քննարկումներից հետո, Հայաստանն ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու պայմանագիրը, որի կազմի մեջ մտնում են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015 թ. հունվարի 1-ից և ենթակա է վավերացման չորս երկրների խորհրդարանների կողմից: Ղրղըզստանը և Տաջիկստանը ևս Միությանը միանալու հետաքրքրություն են ցուցաբերել:

ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ՝ ԱՌԱՋՆԱԳԻԾ

Վաղն առաջին անգամ փորձնական բարձրանալու եմ դիրքեր… Դրա համար էլ այսօր շատ ոգեւորված եմ (ժպտում է): Ծառայելու գաս ու դիրք չպահե՞ս, էլ իմաստը ո՞րն է… Դիրքապահ զինվորն է մեր բանակի ողնաշարը… Ընկերներիս ասում էի՝ եթե հանկարծ վիճակահանության մասնակցեմ եւ քաղաքային զորամաս զորակոչվեմ, դիմելու եմ, որ տանեն առաջնագիծ… Կային մարդիկ, որ ինձ չէին հասկանում, ասում էին՝ «Ա՛յ տղա, դու հո չե՞ս գժվել…»:

ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ

Երբեմն կարող եք էլեկտրոնային հաղորդագրություն ստանալ հենց ադմինիստրացիայի կողմից, որով հայտնվում է տեխնիկական աշխատանքներ կատարելու մասին և պահանջվում է հաստատել, որ հենց դուք եք էլեկտրոնային փոստի տերը, միաժամանակ զգուշացնելով, որ հակառակ դեպքում երկու օրվա ընթացքում այն կարգելափակվի: Իսկ հաստատումը հիմնականում կատարվում է հետևյալ կերպ` հավաքում եք ձեր ծածկագիրը և հաստատում: Օգտատերերի մեծ մասը էլեկտրոնային հասցեն կորցնելուց վախենալով՝ անմիջապես հաստատում է և ուղարկում: Այսինքն` նա ինքն իր ձեռքով իր տվյալները ուղարկում է չարակամին կամ հաքերին:

ՍԻՐԻ՛Ր ԵՂԲՈՐԴ՝ ԻՆՉՊԵՍ ՔԵԶ

Եվ եթե մեկն ասի, թե սիրում եմ Աստծուն, և ատի իր եղբորը, սուտ է. ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսնում:

ԲԱՑՎԵԼ Է «ԿԱԼԱՇՆԻԿՈՎ» ԿՈՆՑԵՌՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ

Ռուսաստանի Դաշնության «Կալաշնիկով» կոնցեռնի տարածաշրջանային սպասարկման կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կոնցեռնի ներկայացուցչության բացման արարողությունը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր խոսքում կարևորել է սպառազինության և ռազմական տեխնիկայի բնագավառում հայ-ռուսական համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը:

ԵՐԿԱԹՅԱ ՆԺՈՒՅԳ ՍԱՆՁՈՂՆԵՐԸ

Որքան մեծ էր ուրախությունս, երբ հերթական գործուղման ժամանակ զորամասի հրամանատարի կարգավիճակում հանդիպեցի մեր սպաներից մեկին, իմ ծառայողական հիշողությունների անբաժանելի կերպարին: Վաշտի հրամանատար էր այն տարիներին: Անկարգապահ զինվորի «ահուսարսափն» էր, չէր հանդուրժում ծառայողական թերացում: Իր զինվորին ճիշտ ուսուցանելու, լավ տանկիստ դարձնելու համար պատրաստ էր ամեն ինչի: Վաշտի մեխանիկների հետ հավասար մինչև ուշ ժամ մնում էր հավաքակայանում, կազմակերպում էր անհրաժեշտ միջոցառումները, միայն թե տանկերի հետ որևէ խնդիր չլինի: