Ուշադրության կենտրոնում
Մենք հաճախ ենք մեր թերթում տպագրում դպրոցականների նամակներն ուղղված հայ զինվորին: Նրանց անկեղծ, անմիջական խոսքը, նրանց հավատն առ զինվոր և՛ ոգևորում է, և՛ պարտավորեցնում հայրենիքի պաշտպաններին: Հերթական այդպիսի նամակը տպագրելուց հետո մեզ գրեց Քարվաճառում ծառայող շարքային Արման Ղարիբյանը եւ խնդրեց տպագրել իր պատասխանը աշակերտներին: Նա իր նամակում գրում էր, որ հայ զինվորին առավել քան անհրաժեշտ է զգալ, որ ինքը սիրված եւ գնահատված է իր հայրենակիցների կողմից: Զինվորը իր ու ծառայակից ընկերների անունից շնորհակալություն էր հայտնել այն հավատի եւ վստահության համար, որ դպրոցականները տածում են իրենց նկատմամբ:
Հայաստանի անկախացումից և բանակի ստեղծումից հետո սկսեցին կայանալ նաև ԶՈՒ զորատեսակները: Ձևավորվեցին ու կայացան նաև կապի զորքերը: Արցախյան գոյամարտի դժվարին օրերին ստեղծվեց կապի վարչությունը: Պետի պաշտոնակատար է նշանակվում Վլադիմիր Մկրտչյանը: Նորաստեղծ վարչությունում ծառայելու են գալիս խորհրդային բանակից հայրենիք վերադարձած առաջին կապավորները` Արմեն Ազարյանը, Գրիգոր Ամալյանը, Դավիթ Հարությունյանը, Պռոշյան ավանի ԱՀԿ-ի աշխատողները, որոնց միահամուռ ջանքերով, ձեռքի տակ եղած կապի սուղ միջոցներով, սկսվում է կապի զորքերի կառուցվածքի մշակումը
Սեպտեմբերի 8-ին Բաքվում տեղի ունեցած Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսում ելույթ է ունեցել մեջլիսի պատգամավոր Սաբիր Ռուստամխանլին և կոչ արել մասնատել Իրանը, քանի որ այդ երկրի բնակչության 52 տոկոսից ավելին ադրբեջանցիներ (թուրքեր) են: Պատգամավորի ելույթին ի պատասխան խիստ հայտարարությամբ է հանդես եկել Բաքվում Իրանի դեսպանատունը:
Այս խնդրին է անդրադարձել պրոֆեսոր ԳԱՌՆԻԿ ԱՍԱՏՐՅԱՆԸ ռուսական «ԻԱ Ռեքս» գործակալությանը տված հարցազրույցում:
Թալիշներն իրենց թվաքանակով Անդրկովկասում 4-րդ էթնիկ խումբն են, և այլևս անհնար է հաշվի չառնել նրանց գործոնը տարածաշրջանում ուժերի հավասարակշռման և խաղաղության պահպանման գործում: Ադրբեջանի յուրաքանչյուր անհեռատես ու, որպես կանոն, ձախողված ռազմական արկածախնդրություն արցախյան ճակատում կարող է ծնունդ տալ անկախ Թալիշստանի:
Երեք ու կես տարեկան թոռնիկիս խաղընկերն եմ այսօր: Առավոտից արդեն ինչ դեր ասես միայն չեմ խաղացել նրա անսահման երեւակայություն ու երանգ ունեցող խաղերի մեջ: Աղվես եղել եմ, գայլ ու ոզնի՝ նույնպես, նավապետ ու ոստիկան, կարգազանց վարորդ, Քուռկիկ Ջալալի, Հայկ Նահապետ… Դա տանը: Հիմա դրսում ենք, ինքը ավազի ու հողի հետ է խաղում, իսկ ես նստել եմ ստվերում ու փորձում եմ գոնե մի քիչ հանգստանալ: Ճիշտն ասած՝ հոգնել եմ: Նրա էներգիան ո՜ւր, իմը՝ ուր:
«Վաղը այստեղ, այս նույն դահլիճում փաստաթուղթ է ընդունվելու, որը կապ ունի իմ ժողովրդի անվտանգության ու մեր տարածաշրջանի խաղաղության հետ։ Երկու տարբերակ կա. կա՛մ կընդունվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միակ մասնագիտացված միջազգային կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարը, որն այստեղ առաջարկվում ու պաշտպանվում է համանախագահող երկրների կողմից, այստեղ` ի դեմս ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, կա՛մ կրկին կանցնի սեփական ժողովրդի աչքում մեր հարևան բռնապետի դեմքը փրկել ցանկացող մեկ այլ անդամ երկրի լոբբինգը, որը, հավատացնում եմ ձեզ, որևէ լավ տեղ չի տանում։
«Հայ զինվորի» մշտական ընթերցողներից շատերին հաճելիորեն զարմացրել է թերթի նախորդ համարի շապիկի` գարնանային գույնզգույն ծաղիկների թագով գլուխը զարդարած երկու զինվորի երիտասարդ մոր` վանաձորցի Կարինե Քոչարյանի լուսանկարը և մանավանդ նրա հպարտ, ջերմ ու անկեղծ գրառումը, որը ոչ պակաս սրտառուչ վերջաբանով էր ավարտվում՝ «… Ու ոոո՜նց եմ սիրում ես իմ ԹԱԳԱՎՈՐ ՄԱՄԱ վիճակը»: