Ուշադրության կենտրոնում
Նշանն ու Նարեկը եղբայրներ են: Ծնվել, հասակ են առել սահմանամերձ բնակավայրում, բազմանդամ ընտանիքում։ Մինչև պարտադիր ժամկետային ծառայության անցնելը երկուսն էլ սովորել են միջին մասնագիտական պատրաստության ուսումնարաններից մեկում, ստացել խոհարարի որակավորում:
Վաղ առավոտյան այցելեցինք ուսումնական զորամասերից մեկը: Վերկաց, նախավարժանք, նախաճաշ, որից հետո շարահրապարակ: Ահա այսպես է սկսվում նորակոչիկների զինվորական առօրյան, ինչին մենք ականատես եղանք մի ամբողջ օր։
Ծանուցագրում նշված օրը և ժամին զինակոչիկները ներկայացել են տարածքային ստորաբաժանում։ Բանակ զորակոչվելու իրենց ժամանակն է։
Ամառային զորակոչի ընթացքում զինված ուժերը համալրած տղաները աստիճանաբար ընտելանում են զինվորական կյանքին, բանակային կարգ ու կանոնին և օրեցօր ավելի լավ են յուրացնում ռազմական գործի առանձնահատկությունները:
Զինված ուժերում արդեն կես տարի է, ինչ կյանքի է կոչվել նոր ծրագիր՝ «Պաշտպան հայրենյաց», ինչը հնարավորություն է ընձեռում շարքային և սպայական կազմին պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով անցնելու պայմանագրային զինծառայության։