Ուշադրության կենտրոնում
Ուկրաինական ճգնաժամը արևմուտքին հնարավորություն է տալիս Եվրոպայի և Ռուսաստանի միջև գտնվող բուֆերային գոտում ռազմական նոր դաշինք ստեղծել: Միաժամանակ Ուկրաինան հանդես է գալիս որպես այս ծրագրի «նախերգանքը»` շեղելով Մոսկվայի ուշադրությունը ռազմաքաղաքական նոր դաշինքի ձևավորման քայլերից: Արևմտյան քաղաքագետների գնահատմամբ՝ նոր ձևավորվող ռազմական դաշինքի հիմնաքարը դառնալու է Լեհաստանը:
Երկու տարին մեկ անգամ Հայաստանի Հանրապետության վետերանների միավորման անդամները համագումար են հրավիրում, քննարկում ՀՀ վետերանների միավորման խորհրդի կատարած աշխատանքը, վետերաններին հուզող հարցերը, փորձում լուծումներ գտնել: Հայրենական մեծ պատերազմի վետերանները կրկին հավաքվել էին hունիսի 27-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ՝ ամփոփելու անցած երկու տարում կազմակերպության կատարած աշխատանքը, հստակեցնելու եկող տարի Մեծ հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների շարքը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 21-ին Սարդարապատում ներկա գտնվեց «Չիլինգարյան-Մամիկոնյան տոհմ» պատմաազգագրական հասարակական կազմակերպության կազմակերպած «Դարբնի, զինագործի օր» փառատոնին, որին, բացի հայ դարբինների գործերից, ներկայացված են եղել տեղական արտադրության զինատեսակներ: Շրջելով տաղավարներով` նախարարը գոհունակությամբ փաստեց, որ տեղական արտադրությունը երբեմն նույնիսկ առավելություն ունի արտասահմանյանի նկատմամբ և նշեց, որ հայեցակարգ է մշակվում` ոլորտի հետագա զարգացման համար: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին` նման բացառիկ միջոցառման համար:
«Ռազմական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հնարավորություն կտա ռազմական բժիշկներին ունենալու իրենց ամբիոնն ու լսարանը, պատմելու իրենց հոգսերի, խնդիրների, ձեռքբերումների, հաջողությունների մասին, գտնելու պրոբլեմները լուծելու արդյունավետ ուղիներ։ Կազմակերպությունը կդառնա հավաքատեղի ուժային կառույցների բժիշկների համար՝ համագործակցության հնարավորություն ընձեռելով նրանց, դառնալով նոր գաղափարների, մտքերի խթան։ Հնարավորություն կունենանք մեկտեղվելու նաև քաղաքացիական առողջապահության մեր գործընկերների հետ, ստեղծելու միջազգային կապեր։ Կփորձենք գտնել ուղիներ զարգացնելու ռազմական բժշկության գիտական միտքը, աջակցելու, որ ավելանա գիտական գործունեությամբ զբաղվող զինվորական բժիշկների թիվը։ Ի վերջո, այս բոլոր ծրագրերի ամենակարևոր «թիրախը» զինվորի առողջության պահպանումն ու վերականգնումն է։
Հունիսի 16-ից 20-ը մեր 10 հոգանոց պատվիրակությունը՝ ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանի եւ ԶՈՒ ԳՇ կադրերի վարչության պետ, գնդապետ Արթուր Անդրեասյանի գլխավորությամբ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մասնակցեց «Ժողովրդավարությունը զինված ուժերում» թեմայով սեմինարին: Պատվիրակության անդամները ծանոթացան ԳԴՀ ԶՈՒ կառավարման նոր փիլիսոփայությանը, օրենսդրությանը եւ զինվորականների իրավունքներին, համալրման սկզբունքներին:
…Տեղեկատվական-քարոզչական աշխատանքների միջոցով ուժեղացնել պայքարը ծխող զինծառայողների թվաքանակը կրճատելու ուղղությամբ, հնարավորինս սահմանափակել գործածվող ծխախոտի քանակը` ղեկավարվելով «ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի» 69-րդ և 337-րդ հոդվածների պահանջներով…:
Հունիսի 18-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Վրաստանում էր և խոսելով հայ-վրացական հարաբերությունների բարեկամական բարձր ոգու մասին` խիստ կարևորել է համագործակցության ամրապնդումն ու խորացումը բոլոր ոլորտներում: Երկրի ղեկավարը նշել է, որ հայ-վրացական գործընկերության հետևողական ամրապնդումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակայություններից է, ինչպես նաև մատնանշել, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա փխրուն կայունությունն ու խաղաղությունը մեծապես պայմանավորված են Հայաստան-Վրաստան համագործակցության արդյունավետությամբ և ամրությամբ: