Ուշադրության կենտրոնում
ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ապրիլի 18-ին այցելել է պաշտպանության նախարարություն: Մինչ նախարարության վարչական համալիրում ՊՆ կենտրոնական ապարատի անդամների, այնուհետև ղեկավար կազմի հետ խորհրդակցությունները, Նախագահը դիտել է ՊՆ սպորտային համալիրում ցուցադրական մարզումները, պաշտպանության նախարարի և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ վարչական համալիրի մասնագիտացված բուժկետ, ծանոթացել պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ:
Ապրիլի 24-ին մարդկային հեղեղը կրկին ալիք տվեց Ծիծեռնակաբերդում, հոսեց դեպի հուշահամալիր. հարգանքի տուրք մատուցվեց Օսմանյան Թուրքիայի կողմից բնաջնջման ենթարկված անմեղ զոհերի հիշատակին։ Վայրկյան առ վայրկյան, ժամ առ ժամ բարձրացավ հավերժական կրակը գոտեւորող ծաղիկների բլուրը՝ գարնանային Հայաստանի շքեղ գույներն ու ծաղկավետ բուրմունքը սփռելով շուրջբոլորը։
Կապի ստորաբաժանումներում թևավոր խոսք է տարածված՝ կապավորներին հիշում են միայն այն ժամանակ, երբ կապ չկա: Ասում են, ծիծաղում, ապա կեսկատակ-կեսլուրջ ավելացնում՝ թող մենք անխափան կապ ապահովենք, թող մեզ հաճախ մոռանան, և դա կլինի մեր կատարած աշխատանքի լավագույն գնահատանքը: Իրոք, այսօր շատերը տեղյակ չեն կապի համակարգի ծանրաբեռնված աշխատանքի մասին:
Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջում տեղի ունեցավ գրական հուշ-ցերեկույթ՝ նվիրված գրող, հրապարակախոս Վրեժ Իսրայելյանին։ Ներկա էին սիրված մտավորականի ընկերները, հայրենակիցները, ուսանողներ, գրողի եղբայրը՝ Սասուն Իսրայելյանը, գրողի կյանքի անբաժան ուղեկիցը՝ տիկին Գայանեն։ Դերասանուհի Գոհար Մնացականյանը քոլեջի առաջին կուրսեցիների հետ (առաջին կուրսեցի է նաեւ գրողի եղբոր Սասունի թոռնուհի Ադրինե Իսրայելյանը, որը նույնպես մասնակցում էր բեմականացմանը) բեմականացրել էր դրվագներ Վ. Իսրայելյանի ստեղծագործություններից, որոնք ջերմ ընդունելության արժանացան։
Լիբանանահայությունը հայկական ամենաավանդական, ամենակազմակերպված համայնքներից է։ Լիբանանի տարածքում հայերը բնակվել են հնագույն ժամանակից, սակայն առավել մեծ հոսքը նկատելի է հատկապես Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ հազարավոր հայերի խլյակներ, թուրքական ջարդերից փրկվելով, ապաստան գտան արաբական այս պետությունում։
Ժամանակի ու իրադարձությունների թելադրանքով և պարտադրանքով՝ համայնքը մեկ ստվարացել է, մեկ նոսրացել։
Լիբանանահայության առջև ծառացած խնդիրների մասին է մեր զրույցը «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանդահարյանի հետ։
Մեր այցելած սահմանամերձ զորամասում (հրամանատար, փոխգնդապետ Ս. Մինասյան) ժամանակին է իրականացվել նյութատեխնիկական, իրային, պարենային միջոցների պաշարների համալրումն ու պահեստավորումը, ըստ հաստատված ժամանակացույցի կազմակերպվել և իրականացվել են դրանց թարմացման աշխատանքները: Զորամասում զգալիորեն բարելավվել է մարտական հերթապահության մեջ ընդգրկված ստորաբաժանումների թիկունքային ապահովումը: Սննդամթերքով դիրքերի ապահովումը կատարվում է ըստ ժամանակացույցի: Զորքին տրվող բավարարման մեջ հիմնականում պահածոյացված սննդամթերք է, ինչը պահպանվում է հատուկ սննդի համար նախատեսված չժանգոտվող պողպատե արկղերի մեջ: Մարտական հենակետեր հաց, ջուր, սնունդ և այլ նյութական միջոցների տեղափոխումը կատարվում է կենտրոնացված կարգով:
Երեկ այդ զանգից հետո համոզվեցի, որ այս գիշեր նույնպես չեմ քնելու: Անքնությունը՝ սպիտակ ու փափուկ, փաթաթվելու է աչքերիս ու սեղմելու է աննկատելի:
Չէ՛, բարեբախտաբար վատ բան չէր կատարվել: Նախօրեին հեռախոսազանգ էի ստացել. «Հայ զինվոր» թերթի խմբագրությունից, որ ես արժանացել եմ ՀՀ պաշտպանության նախարարության «Զորավար Անդրանիկ» գերատեսչական մեդալի:
-Ի՞նչ,- ականջներիս չհավատալով, փորձել էի ճշտել լուրը:
-Դուք արժանացել եք պաշտպանության նախարարության մեդալի,- իր զինվորական պարզ ու հատու ձայնով նորից կրկնել էր զրուցակիցս: