Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

ՄԻ ՄԱՐԴՈՒ ՊԵՍ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ԲԱՆԱԿԻ ԿՈՂՔԻՆ

Ձյունախառն անձրեւը դադարել էր, երբ հասանք հյուսիսարեւելյան սահմանագոտի: Բնության զմրուխտն ավելի էր թարմացել, շքեղացել, վայրի կակաչների առատությունն էլ մի առանձնակի հմայք էր հաղորդում շրջակայքին: Ճանապարհին սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերն էի մտաբերել. «Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում՝ մշուշ: Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով: Այս երկրի մայրաքաղաքը սկսվում է խրամատից…»…

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻՆ՝ ՄԵԾ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՄԲ

Հանրապետությունում շարունակվում են 25-օրյա վարժական հավաքները, որոնցում ներգրավվում են պահեստազորի 1-ին և 2-րդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի քաղաքացիները:

ՕԴԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ

Ավիացիան այն ոլորտներից է, որտեղ ամենից առաջ պահանջվում են բացարձակ առողջություն, սուր տեսողություն, լսողություն, արագ կողմնորոշվելու և հավասարակշռված գործելու հմտություններ: Այս որակները և մի շարք այլ չափանիշներ ներառված են այն ցանկում, որոնք պետք է ունենա և բավարարի երկնային ճախրանքի ձգտող յուրաքանչյուր ոք։ Պահանջները հատկապես խիստ են, երբ խոսքը ռազմական ավիացիայի մասին է. չէ՞ որ նրանց է վստահվում երկրի օդային սահմանների պաշտպանությունը։

ՎԵՐԸՆՁՅՈՒՂՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

Գյումրեցի Արամ Թերզյանին շատերը կհիշեն՝ 44-օրյա պատերազմի ժամանակ նա Ռուսաստանից վերադարձավ ու գնաց առաջնագիծ:

ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂ ԵՎ ԱՊԱՀՈՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ

Սահմանին ծնված-մեծացած Ատոմ Հայրապետյանը վաշտի հրամանատար է, կապիտան: Նա դեռ փոքրուց մեծ սեր է տածել զինվորական գործի հանդեպ: Հորեղբայրը, որ դպրոցի զինղեկն էր, նրա մեջ տեսնում էր զինվորականին անհրաժեշտ բոլոր հատկանիշները և ասում, որ նրանից անկասկած լավ զինվորական դուրս կգա: Ատոմը սկզբում ծառայության է անցել որպես պայմանագրային զինծառայող, այնուհետև, մասնակցելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համապատասխան դասընթացներին, վերադարձել է սահման և որպես դասակի հրամանատար շարունակել հայրենի եզերքի պաշտպանությունը՝ հասնելով վաշտի հրամանատարի պաշտոնին:

1915-Ի ԳՈՅԱՄԱՐՏԵՐԸ

Ընթերցո՛ղ բարեկամ, ապրիլյան սգատոնի այս օրերին, մենք ներկայացնում ենք Արեւմտահայաստանում, Հայոց ցեղասպանության դժնդակ օրերին մղված հերոսամարտերից մի քանիսը՝ փաստերով, իրողություններով հավաստելու համար այն ճշմարտությունը, որ մեր պատմական բնօրրանի ոչ մի բնակավայր բնակիչներն ինքնակամ չեն լքել, այնտեղ, որտեղ եղել է դրա հնարավորությունը, հաճախ, եթե անգամ չի եղել, համախմբվել, ընդվզել, կանոնավոր զորաբանակների, թուրք, քուրդ հրոսակախմբերի դեմ բազմաթիվ անհավասար, բայց հաղթական ճակատամարտեր են մղել։

ՀԱՅՐԵՆԻՔԸ ԳԵՐԱԿԱ ԱՐԺԵՔ Է

Մեր գյուղը Լճաշենն է: Մի կողմից Սևանն է օղակում շենը, մյուս կողմից՝ լեռները: Փակում եմ աչքերս ու տեսնում Սևանի անծայրածիր-կապույտ ազատությունն ու ծաղկած-գույնզգույն լեռների հպարտությունը: Հպարտություն ու ազատություն. այս երկու բառերն այնքան բնորոշ են լճաշենցիներին: Գյուղը հին է: Երկրաբանները երբեք ձեռնունայն չեն հեռանում այստեղից, երբ փորփրում են անցյալը: Պատմության թանգարանի ոսկե գորտն ու սայլը մեր գյուղում են գտել, ավելի ճիշտ՝ պապիս տան բակում: Այստեղ պատմությունը շնչում է կողքիդ, ու քո անցյալը ներկա է մշտապես: