Ուշադրության կենտրոնում
Ուկրաինացիների ձևավորման հիմնական տարածքը համարվում է ներկայիս Ուկրաինայի հյուսիս-արևելքը` Գալիցիան, Վոլինիան, Կիևի, Պերեյասլավի, Չերնիգովի երկրամասերը: XIV դարում բոլոր այդ հողերը անցան Լիտվայի Մեծ իշխանությանը, իսկ XV դարում` լեհական Ռեչ Պոսպոլիտա կայսերապետության մեջ: Ուկրաինացիների այդ հատվածը հենց նույն ժամանակ էլ ընդունեց կաթոլիկություն: Ստեղծվեց Հռոմի պապի գերիշխանությունն ընդունող Ուկրաինական ունիտար եկեղեցին, որը հակադրվեց ագգաբնակչության մեծամասնության դավանած ուղղափառությանը:
Քիչ առաջ «Հենարան» ակումբում ավարտվեց Արցախյան պատերազմի 22 հրամանատարների մամուլի ասուլիսը։ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, Արցախյան պատերազմի զորահրամանատար Վարդան Ավետիսյանը ներկաներին իրազեկեց հանդիպման դրդապատճառի և նպատակի մասին։ Վերջերս ստեղծվել է մի հասարակական կազմակերպություն «Ռազմադաշտային հրամանատարների խորհուրդ» անվանմամբ, որը հենց սկզբից բարձրացրել է սոցիալական խնդիրներ։ Պաշտպանության նախարարության համապատասխան կառույցները պատրաստակամորեն համագործակցել են կառույցի հետ, փորձել են աջակցել խորհրդի անդամներին՝ ներկայացված խնդիրներին լուծում տալու նպատակով։ Սակայն կազմավորումից որոշ ժամանակ անց կառույցի որոշ անդամներ սկսել են ծավալել քաղաքական գործունեություն, մասնավորապես, հանդես են եկել բռնի իշխանափոխության կոչերով։ Խորհուրդը պառակտվել է, առաջ են եկել տարաձայնություններ։ Զարմանք ու մտահոգություն են հարուցել խորհրդի անդամներից մեկի՝ Սուրեն Սարգսյանի հայտարարությունները։
Օրերս գնդապետ Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, որին մասնակցում էին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի տեղակալներ, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներ, զորամիավորումների եւ այլ ստորաբաժանումների հրամանատարներ:
Հրետանային ուսումնական զորամասը միակն է ազգային բանակում, որ հինգ տարի անընդմեջ ուսումնականների մեջ նվաճում է լավագույնի կոչումը և պարգևատրվում պատվադրոշով: Գործող կարգի համաձայն՝ երեք անընդմեջ հաջողության դեպքում պատվադրոշն իր մշտական գրանցումն է ստանում այդ զորամասում, այսինքն` հրետանավորների պատրաստման այս օրինակելի զորամաս-կրթօջախում մարտական դրոշի կողքին իր հաստատուն տեղն է զբաղեցրել առաջին մշտականը: Համառ ու աշխատասեր անձնակազմը պայքարում է երկրորդի համար:
Մի քանի օր է, ինչ համացանցում լայնորեն քննարկվում է Armnews հեռուստաընկերության ցուցադրած ապազգային մի տեսանյութ` մեր ժամանակների «հերոսների»` գողականների մասին: Այն հավակնում է, այսպես կոչված, հիթ դառնալու: Լրահոսի լավայի մեջ այսօր դժվար է գտնել մի նյութ, որը կես օրվա կյանք ունենա, իսկ ահա այս «բեսթսելլերը» տիրաժավորվեց կայծակնային արագությամբ, արտատպվեց տասնյակ կայքերի ու բլոգերների կողմից: Սա, իմ համոզմամբ, ոչ այլ ինչ է, եթե ոչ ազգադավություն բառիս բուն իմաստով: Բացատրեմ` ինչու եմ այդպես մտածում: Մի քանի օր առաջ նշվեց Արցախյան պատերազմի լեգենդար հերոս Պետոյի ծննդյան օրը, որի մասին ներկայացվեցին նաև տեսագրություններ, որոնք սակայն չտարածվեցին նման ժրաջանությամբ ու քանակով:
Գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանի հրամանատարությամբ գործող խաղաղապահ բրիգադում ենք: Բարձրաձայնում ենք մեր մտադրությունը՝ զրուցել ծառայության ընթացքում աչքի ընկած խաղաղապահների հետ: Հրամանատարն ասում է՝ բարեխիղճ ու պարտաճանաչ զինծառայողները շատ են, բայց առանձնացնում է Ավագ Քուրդյանին, որ 2011 թ.-ից ծառայում է հրաձգային գումարտակում եւ արդեն հասցրել է կատարել խաղաղապահի իր պարտականությունները. 2013 թ. զորախմբի կազմում ապահովել է Աֆղանստանի Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգությունը: Արթուր Սիմոնյանը նրան բնորոշում է որպես ինքնավստահ, համարձակ, ուժեղ եւ հանգիստ բնավորության տեր անձի: Քիչ անց ծանոթանում ենք հրաձիգի հետ: Մոտենում է անշտապ, բայց հավասար եւ հաստատուն քայլերով, ասես՝ ծանր ու թեթեւ անելով իր ասելիքը:
Փետրվարի 19-ին Բրյուսելում (Եվրախորհրդարանում) տեղի ունեցավ Չներկայացված ազգերի միջազգային կազմակերպության և Թալիշական ազգային շարժման համատեղ համաժողովը, որը նվիրված էր Հարավային Կովկասում խաղաղության հաստատման խնդիրներին, մասնավորապես՝ ազգային փոքրամասնությունների հիմնահարցերին` թալիշների հարցին նախ և առաջ, որոնց տրված էր վեց զեկուցումներից երկուսը։ Հիմնական զեկույցով հանդես է եկել Թալիշական ազգային շարժման առաջնորդ, Թալիշ-Մուղանյան Հանրապետության նախագահ, վերջերս Հայաստան և Արցախ այցելած Ալաքրամ Հումմաթզոդան կամ նույն ինքը՝ առավել ճանաչված գնդապետ Գումբատովը։ Երկրորդ զեկույցով ելույթ է ունեցել Թալիշական շարժման անդամ, քաղաքագետ Ֆարզիա Լանքոնին (Քերիմովա)։
Եվրոպայի սրտում՝ Բրյուսելում, տեղի ունեցած հենց այս համաժողովի շուրջ զրույց ունեցանք ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի հետ։