Ուշադրության կենտրոնում
Ազատագրումից ի վեր Քարվաճառի բնակիչները առաջին հերթին երազել են բարեկարգ ճանապարհ ունենալու մասին, առաջնորդվելով այն պարզ տրամաբանությամբ, որ եթե ճանապարհ կա, ուրեմն կյանք կա, իսկ եթե ճանապարհներ են կառուցվում, կյանքն էլ կլավանա, ապրուստն էլ։ Իմ զրուցակիցներից մեկը, որն այստեղի հնաբնակներից է, շատ դիպուկ նկատեց. եթե ճանապարհ կա, ուրեմն գնալ-գալ կլինի, փոխադարձ շփումներով կյանքը կլավանա, մարդիկ կզարգանան, բնակչության կենսամակարդակն էլ կբարձրանա։
Հոգ տանելով երիտասարդ սպաների մասնագիտական պատրաստության մասին, չպետք է մոռանալ, որ նրանց կայացումը զբաղեցրած պաշտոնում չի ավարտվել և նրանց նույն հաջողությամբ կարելի է սովորեցնել կա՛մ կուրորեն ենթարկվել, կա՛մ ստեղծագործական որոնումների ուղիով գնալ: Նախընտրելի է երկրորդը:
Լրատվությունը ամենաուժեղ ու ամենաթանկ զենքն է ամբողջ աշխարհում: Մենք պիտի գիտակցենք, որ ամենաուժեղ զենքի համար պիտի ծախսենք մեծ գումարներ: Չկա արդյունավետ լրատվություն ու քարոզչություն առանց համապատասխան ֆինանսավորման, չի կարող լինել:
Մեզանում քչերը գիտեն, որ ԱՄՆ-ի օգնությունն Իսրայելին պայմանավորված է ոչ միայն (ու նույնիսկ ոչ այնքան) հրեական սփյուռքի ամերիկաբնակ հատվածի ազդեցությամբ, որքան ԱՄՆ-ում բնակվող քրիստոնյա սիոնիստների աջակցությամբ: Խոսքն այն մասին չէ, որ ամերիկացիների 65%-ն առհասարակ դրական է վերաբերվում հրեական պետությանը, այլ այն մասին, որ Ամերիկայում առնվազն 20 միլիոն (այլ տվյալներով՝ մոտ 50 մլն) մարդ (քրիստոնեական բողոքականության ճյուղին պատկանող Ավետարանական եկեղեցու հետևորդներ) հավատում է, որ Մեծ Իսրայելի ստեղծման դեպքում կիրականանան աստվածաշնչյան մարգարեությունները, և տեղի կունենա Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը, ուստի այդ պահը մոտեցնելու համար յուրաքանչյուր քրիստոնյա-ավետարանական պարտավոր է օգնել հրեաներին, որպեսզի նրանք ստեղծեն «Նեղոսից մինչև Եփրատ» տարածվող իրենց պետությունը:
ՀԱՊԿ-ում Ղրղզական Հանրապետության նախագահության շրջանակներում հոկտեմբերի 10-ին Բիշկեքում տեղի ունեցավ «Աֆղանստան – 2014. Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում իրադրության զարգացման հեռանկարները, Կենտրոնական Ասիայում անվտանգությանն ուղղված մարտահրավերներն ու սպառնալիքները անվտանգությանն աջակցության միջազգային ուժերի հիմնական թվակազմի դուրսբերման համատեքստում» գիտագործնական խորհրդաժողովը: Գիտաժողովի աշխատանքներին մասնակցեցին 27 պետություններ, ինչպես նաև ՀԱՊԿ-ը, ՆԱՏՕ-ն, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ԵՄ-ը, ՀՇԿ-ն, ԿԽՄԿ-ն և այլ միջազգային կազմակերպություններ ներկայացնող մասնագետներ:
Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ Հայաստանի Հանրապետությունը ներքաշվեց պատերազմի մեջ, առաջացավ կանոնավոր ազգային բանակի ստեղծման անհրաժեշտություն: Բանակը պետք է արժանի հակահարված տար ադրբեջանական հրոսակներին: Խորհրդային Միության տարիներին Ադրբեջանի քիմիական արդյունաբերությունը համարվում էր լավ զարգացած, և բոլոր նախադրյալները կային, որ մեր հակառակորդը ստեղծեր եւ օգտագործեր զանգվածային խոցման զենք: Ուստի շատ զորատեսակների հետ մեկտեղ համապատասխան հրամանով կազմավորվեց նաև ՀՀ ԶՈՒ քիմիական ծառայությունը, որը 1992թ. հոկտեմբերի 1-ին վերակազմավորվեց քիմիական զորքերի բաժնի` փոխգնդապետ Մ.Հայրապետյանի ղեկավարությամբ:
Գարիկ Հայկի Եղիազարյան: Նրան ճանաչում են Յասոն անունով: Դեռ մանկուց նրան այդպես են կոչել: Չի հիշում` լավ ֆուտբոլ խաղալու, թե՞ ոսկե գեղմը փնտրող Յասոնի պատվին: Փոքրամարմին է, բայց համարձակ ու խիզախ: Նա այսօր ապրում է մեզ նման, մեր կողքին: Հայոց բանակի առաջին զինվորներից է, եղել է տանկիստ, տանկի հրամանատար: Հայրենիքը նրա համար սկսվել է ծնողների` Հայկ հայրիկի և Սոնա մայրիկի պատմություններից, իրենց հայրենակից, Բաշ Ապարանի հերոս Սեդրակ Ջալալյանի, Արցախյան պատերազմի հերոս Ռոբերտ Գևորգյանի մասին հուշերից: Հայրը ճակատին ասող, շիտակ մարդ էր: Մայրը մեղմ էր, հեզաբարո: