Ուշադրության կենտրոնում
Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀ կառավարության 2019 թ. օգոստոսի 22-ի որոշմամբ՝ 2020 թվականից իրականացվում է ՀՀ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագիր՝ տարեկան 500 զինծառայողի հաշվարկով, յուրաքանչյուրին մինչև 28.5 միլիոն դրամի չափով։
44-օրյա պատերազմում անմահացած քաջերի մեջ քիչ չէին շնորհաշատ, տաղանդավոր երիտասարդները, նրանք կդառնային հայտնի արվեստագետներ, արժեքավոր, մնայուն գործեր կերկնեին…
Մարտական հենակետում հրամանատարի տեղակալին ու մեզ՝ լրագրողներիս զինվորական զեկույցով դիմավորեց դիրքի ավագը։ Սերժանտ Վիրաբ Ռուստամյանի զեկույցից հասկացանք, որ հակառակորդի կողմից շարժ չի նկատվել։ Շրջեցինք առաջնագծում:
Տավուշի մարզի Մովսես գյուղն ուղիղ սահմանի պռնկին է ու մյուս սահմանամերձ-սահմանապահ բնակավայրերի նման բազմաթիվ օրհասական օրեր է ապրել. տների պատերին, տանիքներին չմարող հակամարտության հետքերն են՝ ինչ տրամաչափի զենքից ասես չեն կրակել այս ուղղությամբ:
Ընտանիքը փոխադարձ սիրո, հարգանքի, համերաշխության աղբյուր է, ինչի հենքի վրա էլ խարսխվում է հասարակությունը։ Զորավոր է այն ազգը, որ ունի զորավոր եւ ամրակուռ ընտանիքներ, որտեղ ամեն մեկի ես-ը դառնում է համընդհանուր մենք:
«Պաշտպան հայրենյաց» ծրագրի առաջին շահառուները գործնական ակտիվ պարապմունքներով ու դասերով շարունակում են ամրապնդել մասնագիտական կարողություններն ու հմտությունները: Անցած ամիսների ընթացքում ձեռք բերելով մասնագիտական անհրաժեշտ հմտություններն ու պահանջվող որակները՝ նրանք շուտով կամփոփեն ուսումնառությունն ու որպես կայացած զինվորականներ կստանձնեն մեր երկրի պաշտպանության առաքելությունը: