Ուշադրության կենտրոնում
Շարժման հենց առաջին օրերից որոշ եկեղեցականներ այս կամ այն կերպ իրենց մասնակցությունը բերեցին հայրենանվեր գործին: Իհարկե, չմոռանանք առաջին հերթին հիշատակել լուսահոգի ՎԱԶԳԵՆ կաթողիկոսին։ Մեծագույն աջակցություն ունեինք նրանից. նա ամեն ինչով օգնել է շարժմանը, ոչինչ չի խնայել մեր անկախության, մեր հաղթանակի, այս մեծ գործի համար։
1993թ. ապրիլի 1-ին լույս է տեսնում ՀՀ պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթի անդրանիկ համարը: Այդ իրադարձությունը համընկնում է Քարվաճառի ազատագրմանը, և հայոց բանակի թերթը ծնվում է հաղթանակի հետ:
Թերթը հիմնադրվել է ավելի վաղ. 1992թ. օգոստոսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարը հաստատել է «Հայ զինվորի» կանոնադրությունը, իսկ ՀՀ արդարադատության նախարարության կոլեգիան նույն թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 39/1 որոշմամբ գրանցել է թերթը:
1992թ. ծանր ու հակասական տարի էր Արցախյան պատերազմում: Շուշիի ազատագրմանն ու Լաչինի մարդասիրական միջանցքի բացմանը հետևեցին ծանր պարտությունները Մարտակերտի շրջանում: Ժամանակի կուսակցական մամուլը նորանկախ հանրապետության իշխանությունների նկատմամբ ցուցաբերելով անհանդուրժողականություն, մի դեպքում ջանք ու եռանդ չէր խնայում նսեմացնելու հաղթանակների արժեքը, մյուս դեպքում, ձեռքերը լվանալով, պարտության ողջ պատասխանատվությունը դնում էր իշխող քաղաքական ուժի վրա, ավելին, երկրի ղեկավարության ու նոր-նոր կազմավորվող բանակի հրամանատարության դեմ տպագրվող քննադատական հրապարակումները համեմվում էին լրագրական էթիկայի սահմանների մեջ չտեղավորվող ծաղրանքով ու ցինիզմով:
Զինված ուժերի զորամասերում օգոստոսի 5-ին հանդիսավոր պայմաններում մեկնարկեց ամառային ուսումնական փուլը: Զինծառայողներին քաջալերելու, ինչպես նաև նոր ուսումնական փուլի կապակցությամբ իր բարեմաղթանքներն ուղղելու նպատակով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա գտնվեց երկրորդ բանակային զորամիավորման զորամասերից մեկում անցկացված հանդիսավոր միտինգին:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 9-ին այցելել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ծանոթացել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանը և բարոյահոգեբանական վիճակին:
Գնդապետ Վահրամ Գրիգորյանը բանակի փորձառու հրամանատարներից է: Նա եղել է սահմանի պահպանություն իրականացնող զորամասի հրամանատար, հասել է շատ լավ արդյունքի, իսկ այս տարվա ապրիլին նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման ուժերի հայկական զորամասի հրամանատար: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ զորամասը նախկին հրամանատար, գնդապետ Ա.Սմբատյանի հրամանատարությամբ մասնակցեց ՀԱՊԿ ԱԱՈՒ-ի համատեղ զորավարժությանը և ցույց տվեց չափազանց բարձր արդյունքներ:
«Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհուրդը ամփոփում է այս տարվա առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։ Համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի բնորոշմամբ` բանակում տարվող դաստիարակչական աշխատանքը, որքան էլ արդյունավետ լինի, բավարար չէ միջանձնային հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար։