Ուշադրության կենտրոնում
ՀՀ նախագահի հրամանագրով եւ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ մարտի 28-ի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ը ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված կոտայքցի զինծառայողների հետմահու պարգեւատրման արարողությունն էր։
Սովորել, հմտանալ ու կայանալ որպես բանիմաց մասնագետ։ Այս գիտակցումով ու պատասխանատվության բարձր զգացումով կրտսեր հրամանատար դառնալու ճանապարհն են անցնում ուսումնական զորամասի զինվորները։
Փոխգնդապետ Վահե Հակոբյանի հրամանատարությամբ գործող ուսումնական զորամասում ենք՝ հակաօդային պաշտպանության կրտսեր հրամանատարների «դարբնոցում»:
Անահիտը (անունը՝ պայմանական) ծնվել է Արցախի Հադրութի շրջանում։ Ավարտելով դպրոցը՝ աղջիկը երազում էր զինվորական կրթություն ստանալ, բայց այդ տարիներին դեռ չէր թույլատրվում աղջիկների ընդունելությունը ռազմական համալսարան, եւ նա այլ մասնագիտություն ընտրեց:
Այս թղթակցությունը սահմանապահ Թթուջուր համայնքի, նրա հերոսական բնակիչների մասին է, որոնք չընկրկելով բազմաթիվ դժվարությունների ու վտանգի առջև, ապրում են, արարում, շենացնում հարազատ բնօրրանը:
Արագածոտնի մարզի Շողակն գյուղից են Լևոն եւ Սուրեն Ղարաքեշիշյանները, 44-օրյա պատերազմի թոհուբոհով են անցել։
Վերջերս տեղի ունեցավ գրող, հրապարակախոս, Նկարիչների միության պատվավոր անդամ, մանկական բժիշկ-նյարդաբան Նանեի՝ «Լավագույն տղերքը մե՛նք ենք» գրքի շնորհանդեսը, որում զետեղված են 44-օրյա պատերազմին և մինչև 2022 թ.-ի սեպտեմբերյան իրադարձությունները սահմանային մարտերին մասնակցած ու հավերժի ճամփան բռնած Հրազդան քաղաքի և տարածաշրջանի գյուղերի 56 հերոս հայկազունների կենսագրությունները: «Հայ զինվորի» հյուրասրահում Նանեն է: