Ուշադրության կենտրոնում
Ազգային բանակում ուսումնական տարին մոտենում է ավարտին։ Զորամասերը նախապատրաստվում են ամփոփիչ քննությունների։ Անկախ այն բանից, թե որ զորամասն ի՞նչ գնահատականով կեզրափակի ուսումնական տարին, վստահաբար կարելի է ասել, որ անցնող տարին առանձնանում է ինչպես շտաբների, այնպես էլ զորքերի մարտունակության բարձրացմանը նպաստող միջոցառումներով՝ զորավարժությունների քանակով։ Մարտական խնդիրը կատարելու, մարտական կրակի վարման հնարավորություն ստացան գրեթե բոլոր զորատեսակների ստորաբաժանումները, մարտական հաշվարկները։ Ինչպես անցած տարիների ընթացքում, այս անգամ էլ ուսումնական ժամանակաշրջանը նպատակային է օգտագործել զինված ուժերի քիմիական զորքերի առաջատարը՝ փոխգնդապետ Մ. Վարդանյանի հրամանատարությամբ գործող ՌՔԿՊ զորամասը։
…Ղարաբաղյան շարժման առաջին օրվանից Լ. Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին, գործուն դերակատարում ունեցել ազգի սրբազան իղձերն ու արժանապատվությունը զենքը ձեռքին ամեն տեսակ ոտնձգությունից պաշտպանելու գործում։ Համագործակցել է Հանրապետական կուսակցության և Անկախության բանակի հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հետ, շատ բաներով նպաստել է Անկախության բանակի կազմավորմանը` երբեք չհավակնելով կուսակցական գործչի դերին։ Երդվյալ անկուսակցական լինելն էլ հետագայում պատճառ դարձավ նրանց բաժանման։
Վերջերս իմ հրավերով ընկերոջս՝ ՀՀ Արարատի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ՆԶՊ պատասխանատու, առաջատար մասնագետ Սուրեն Շահինյանի ղեկավարությամբ Արցախ այցելեցին մարզի Մասիսի շրջանի մի քանի դպրոցների զինվորական ղեկավարներ/մայոր Գագիկ Ստեփանյան-Մասիսի շրջանի ավագ զինղեկ, Ջրահովիտի միջնակարգ դպրոց, մայոր Ցոլակ Ստեփանյան՝ Մասիսի թիվ 5 ավագ դպրոց, կապիտան Միքայել Միքայելյան՝ Այնթապի թիվ 1 միջնակարգ դպրոց, ավագ լեյտենանտ Մանվել Գրիգորյան՝ Գեղանիստի միջնակարդ դպրոց, լեյտենանտ Ոստան Մնացականյան՝ Արգավանդի միջնակարգ դպրոց/: Առաջին հանդիպումը կայացավ Քաշաթաղի շրջանի Քարեգահի միջնակարգ դպրոցում:
Մենք պետք է պատրաստ լինենք յուրաքանչյուր մարտահրավերի։ Մենք պետք է պատրաստ լինենք դիմակայելու ադրբեջանական հավակնություններին, և վերջին տարիների աննախադեպ համալրումը սպառազինությամբ և զինտեխնիկայով պայմանավորված է ուժերի հավասարակշռությունը պահելու պարտավորությամբ։ Մենք ունենք մեծ կրակային հզորություն, հուսալի պաշտպանվածություն և խուսավարելու հնարավորություն ապահովող զինատեսակներ։ Ուզում եմ շեշտել, որ պատերազմների և ճակատամարտերի ելքը չի պայմանավորվում միայն զենքերի առատությամբ ու հզորությամբ միայն։
Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ուսանողական խորհրդի անդամները, խորհրդի նախագահ Վոլոդյա Գասպարյանի գլխավորությամբ ու կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Հակոբ Թադևոսյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 10-ին ուղեւորվեցին Տավուշի մարզի սահմանամերձ զորամասերից մեկը:
Ինտերնետում ուշադրությունս գրավեց մի լուսանկար` տարեց կինը գորովանքով գրկել էր զինվորականի հագուստով մի երիտասարդ տղամարդու։ Լուսանկարը մակագրություն ուներ. «Ադրբեջանցի տատիկը և հայ ազատամարտիկը»։ Ես տարածեցի լուսանկարը Facebook ցանցով և խնդրեցի տեղեկություն հաղորդել լուսանկարում պատկերված անձանց մասին։ Շուտով ինձ գրեց Ստամբուլի համալսարանի պատվելի դասախոս, հայազգի Ալբեր Քեշիշը։ Նա ասաց, որ ազատամարտիկը իր դասընկերն է` Սարգիս Հացպանյանը, որը Արցախյան պատերազմի մասնակից է։ Եվ ահա Սարգիս Հացպանյանն իմ աշխատասենյակում է և պատմում է հայտնի լուսանկարի հետաքրքիր ու սրտառուչ պատմությունը։
Սիրիական պատերազմի պատճառով շատ սիրիահայեր են հեռանում իրենց երկրից, իսկ ոմանք էլ ցանկանում են բնակություն հաստատել ԼՂՀ Քաշաթաղի շրջանում: Արդեն 20-ից ավելի ընտանիքներ են տեղափոխվել Քաշաթաղ, և այդ կապակցությամբ շրջանի Կովսական քաղաքում նրանց համար արդեն երկրորդ բազմաբնակարան տունն է կառուցվում: Կատարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի վարիչ Հովհաննես Հակոբյանի և «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Միրզոյանի հետ մեկնում ենք Կովսական: