Ուշադրության կենտրոնում
ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունը Հայաստանում անցկացվելու է ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի որոշման համաձայն:
2012թ. պլանի համաձայն` սեպտեմբերին զորավարժությունն անցկացվելու է ՀՀ ՊՆ համազորային փորձադաշտում: Զորավարժության թեման է` «Հավաքական անվտանգության ուժերի ու միջոցների կիրառումը հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում` ՀԱՊԿ ԱԱՀՈՒ մասնակցությամբ»: Զորավարժությունն անցկացվելու է երկու փուլով` համատեղ օպերացիայի նախապատրաստություն և վարում:
Օգոստոսի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը և ԶՈւ մարտական պատրաստության վարչության ծրագրականոնադրային բաժնի պետ, գնդապետ Արմենակ Վարդանյանը ներկայացրել են բանակում իրականացվող բարեփոխումները և հայկական բանակի մարտունակությունը:
«Իշխանասարի գագաթից լողում, հեռանում են ամպի ծվենները։ Շարժվում են դեպի Աղոթարան, որտեղ մի պահ կանգնում են, Մատաղ աղբյուրի պաղպաջուն ու զուլալ ջրով հագեցնում իրենց ծարավն ու էլի շարժվում՝ զուր փորձելով հետագիծ թողնել երկնի կապույտին։ Իջնում են Շարուրի դաշտավայր, որտեղ բազմաթիվ լճակներ փայլ են տալիս արեւի շողերից։ Իջնում են Գողթն գավառ….»։
Տարիներ հետո, երբ ռումբերի դժոխային ոռնոցն ու մեռնող ընկերոջ հառաչը այլեւս չեն դառնա կեսգիշերային մղձավանջ, եւ պատերազմի պատկերները կմնան անցյալում, թողնելով բութ ցավ ու անվերջ նվացող սպի՝ սրտի, հոգու, թե ուղեղի մեջ, նա ժպիտով կհիշի անցյալն, ու ես չեմ կարողանա տարրալուծել նրա ժպիտի բաղադրությունը։ «Նրանք չգիտեին՝ ինչ է պատերազմը։ «Մարմնակրթական երիտասարդական միություն» կազմած 110 պատանիներից ոչ ոք չգիտեր, թե ինչ է զգում մարդը, երբ քայլում է մահվան հետ կողք-կողքի… երբ կյանքի ամեն վայրկյանը կարող է լինել վերջինը…
Միանգամայն իրավացի եք։ Տեսե՛ք, ես համոզված եմ, որ Արեւմուտքը սիրիական խնդիրը փակելուց հետո լրջորեն զբաղվելու է Իրանով, ասել է թե, այդ երկրի մասնատումը գտնվելու է հիշյալ ուժերի նկրտումների կիզակետում… Այդ ծրագրի իրականացման գործում Ադրբեջանի հանրապետությանը վերապահված է գլխավոր դերերից մեկը։ Եվ այսօր արդեն ոչ մեկի համար այլեւս գաղտնիք չէ, թե այդ երկիրը ինչու է այդպես տենդագին սպառազինվում եւ օր օրի ավելացնում ռազմական կարիքների համար նախատեսված բյուջեն, եւ ինչու է հսկայական միջոցներ եւ ուժեր վատնում արտաքին քարոզչության մեջ իր հարեւանների նկատմամբ՝ Հայաստանի եւ Իրանի, առավելությունների հասնելու համար։
Լրագրողի եւ ենթասպայի այս երկխոսությունը կարդալով՝ անտեղյակ մարդը ակամա կմտածի՝ կա՛մ լրագրողն է բացարձակ հեռու բանակից, բանակի խնդիրներից, կա՛մ ենթասպան է ստում ու խեղաթյուրում փաստերը։ Այնուամենայնիվ, ես հակված եմ վստահելու իմ կոլեգային եւ հավատալու, որ վերոհիշյալ զրույցը ինքնահնար սուտ չէ, որ իրականում եղել են այդպիսի «պրապորշչիկ» ու այդպիսի զրույց…
Անցել է արդեն 20 տարի եւ տարբեր բնակավայրերում՝ Ճամբարակում, Դրախտիկում, Շորժայում, Աղբերքում, Այգուտում ապրող արծվաշենցիները երբեք չեն մոռանում իրենց գերված ծննդավայրը։ Հավատարիմ իրենց արարչագործ խառնվածքին՝ տուն-տեղ են դրել, դիմակայել գաղթականի դաժան բախտին եւ ի լուր աշխարհի, ի հեճուկս թշնամու ավետել, որ ուժ ունեն արարելու, ապրելու, եւ որքան էլ անցնի ժամանակը՝ մի օր գալու է ժամերի ժամը՝ ծննդավայր տանող ճանապարհով քայլելու է արծվաշենցին։