Ուշադրության կենտրոնում
Շուրջ 1,5 տարի շահարկվող Ստեփանակերտի օդանավակայանի բացման հարցը, ի վերջո, ստացավ իր լուծումը: Պաշտոնական Բաքուն հավաստիացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ ուժ չի կիրառի քաղաքացիական օդանավերի հանդեպ: Ամփոփելով հունիսի 10-13-ը տարածաշրջան կատարած այցը` համանախագահները մասնավորապես ասել են. «Ստեփանակերտում օդանավակայանի բացման ծրագրի առթիվ մենք կողմերից հավաստիացումներ ենք ստացել, որ խնդրին անդրադարձ կկատարվի միայն դիվանագիտական քայլերի տեսքով, և հարցը չի քաղաքականացվի:
Սահմանի պահպանություն իրականացնող զորամասի խնդիրները չես համեմատի թիկունքում տեղակայված և միմիայն մարտական պատրաստությամբ զբաղվող զորամասի խնդիրների հետ։ Զինվորը կամ ստորաբաժանումը, որը հայրենիք է պաշտպանում, պարտավոր է ունենալ անհրաժեշտ մարտական ու բարոյահոգեբանական պատրաստություն, ինչպես նաև՝ գիտելիք ու փորձ մարտավարությունից։ Իսկ թե ինչ արժե մարտական տագնապով ժամանակին առաջնագիծ կամ նշանակված վայր հասնելը, դժվար է ասել։ Ռազմական գործողությունների արագությունն ու ճշտությունն այստեղ պարզապես հայրենի հողի արժեքն ունի…
Մարտական պատրաստությունը զինված ուժերի գլխավոր խնդիրն է, ամենօրյա գործունեության անբաժանելի մասը, առանցքը, որի շուրջը կառուցվում է զինվորական առօրյան: Այն իրականացվում է տարբեր եղանակներով: Զինված ուժերում գործընթացն իրականացվում է ամառային և ձմեռային ուսումնական փուլերի ընթացքում, կարճատև դադարի ընթացքում ստորաբաժանումները քննություններ են հանձնում, որոնց արդյունքներից էլ պարզ է դառնում` ինչքանով էր արդյունավետ սպաների աշխատանքը, որ զինվորն է առավել լավ տիրապետում իր մասնագիտությանը: Ե՛վ ձեռքբերումները, և՛ բացթողումները հաշվի առնելով` զորքերում նախապատրաստվում են նոր ուսումնական փուլին: Ձևավորված ավանդույթի համաձայն` այն սկսվում է ուսումնական տագնապով:
ՀՀ Զինված ուժերի բարեփոխումների կարևոր նախապայմաններից մեկը հմուտ և իրավիճակին գերազանց տիրապետող հրամանատարական կազմի առկայությունն է: Ճիշտ է, հայոց բանակը կազմավորվել է Արցախյան ազատամարտի բովում, և այսօր էլ քիչ չեն վառոդի օդ շնչած փորձառու հրամանատարները, բայց 18-ամյա հրադադարը նոր շտկումներ և ուղղումներ է մտցնում հակառակորդի հետ հնարավոր կոնֆլիկտի դեպքում` հրամանատարական կազմի պատրաստվածության մակարդակի ու սերնդափոխության հարցում:
Ամեն անգամ պատմական Ուտիք այցելելիս ինձ պարուրում է չտեսնված, աննկարագրելի ոգևորություն։ Այստեղ գտնվելու ամեն մի օրը հոգիս լցնում է լույսով ու ջերմությամբ։ Այս անկրկնելի գեղեցիկ բնության մեջ, այս դրախտային երկրում ապրում և արարում է պարզ ու շիտակ, աշխատասեր ու հերոսական մի ժողովուրդ։
Ազգային բանակում սկսվել է այս տարվա երկրորդ՝ ամառային ուսումնական փուլը։ Այժմ զորամասերում անցկացվում են մարտավարաշարային պարապմունքներ, որից հետո ստորաբաժանումները ձեռնամուխ կլինեն մարտական պատրաստության ծրագրի իրականացմանը։ Ուսումնական փուլի նախապատրաստական վերջին օրերին այցելելով գեներալ-մայոր Կամո Քոչունցի հրամանատարությամբ գործող զորամիավորում, տեսանք, թե ինչպես են զորամասերի հրամանատարներն անցկացնում փորձնական շարային ստուգատես, ճշտում ինչպես սպաների ու ենթասպաների, այնպես էլ սերժանտների և շարքայինների պատրաստականության աստիճանը։
Չեք պատկերացնի՝ որքա՜ն մեծ եղավ իմ ուրախությունը, երբ փնտրելով «զինվոր» բառը գտա մի ամբողջ թերթ։ Հեռվից ես հայաստանյան իրականության մասին փորձում եմ պատկերացում ստանալ ոչ թե ընդդիմադիր կամ կուսակցական մամուլից, այլ՝ պետական։ Ես, որպես հայ մարդ, հայ տղամարդ խորին հարգանք եմ տածում ընդհանրապես մեր բանակի և զինվորականության նկատմամբ։ Ձեր թերթն ինձ հնարավորություն տվեց հեռու Իսպանիայում ծանոթանալ մեր պետականության կարևորագույն վկայություններից մեկի՝ զինված ուժերի կյանքին։