Ուշադրության կենտրոնում
Այն քրեական գործերը, որոնց քննության վերաբերյալ անվստահություն կա, հարուցվել են նախքան իմ պաշտոնավարումը (Տիգրան Օհանջանյանի, Արտակ Նազարյանի, Վալերի Մուրադյանի եւ էլի մի քանիսի)։ Օրինակ՝ Վալերի Մուրադյանի ինքնասպանության վերաբերյալ գործը կասեցված էր մինչեւ իմ զինդատախազ նշանակվելը. իմ նախաձեռնությամբ գործի քննությունը վերսկսվեց, քննության ընթացքում բացահայտեցինք եւ որպես մեղադրյալ կալանավորեցինք մեկ զինծառայողի։ Վերջինս ազատ արձակվեց համաներման ակտով։ Գործի քննությունը այժմ շարունակվում է։ Արտակ Նազարյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկված է դատարան։
Օրեր առաջ բոլոր հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերի անոնսները սկսվում էին հույժ հրատապ տեղեկատվությամբ՝ Երեւանի Դանիել Վարուժանի անվան դպրոցում արտառոց դեպք է կատարվել։ Անկեղծ ասած` առաջին միտքը, որ ծագեց գլխումս, սպանությունն էր, ինքնասպանությունը կամ նմանատիպ բռնության մեկ այլ դրսեւորում։ Թեթեւացած շունչ քաշեցի, երբ պարզվեց, որ «արտառոցը» ուսուցիչներից մեկի արարքն էր. դասղեկը իր չորրորդ դասարանի երկարամազ տղաներին ու նրանց ծնողներին քանիցս զգուշացնելուց հետո, փոքրիկ մազափունջ էր կտրել՝ խաթարելով մի քանի երեխաների փարթամ սանրվածքը։
Դուռը բացում են դպրոցահասակ Նարեկն ու քույրը՝ Թամարան։ Նրանք սիրով ներս են հրավիրում։ Առաջին անգամ տուն ոտք դրած մարդը զգում է, որ այս օջախի դուռը միշտ բաց է եղել այցելուների, հյուրերի առջեւ։ Իմանալով այցիս նպատակը` Թամարան զանգահարում է ծնողներին։
Հոկտեմբերի 18-21-ը ՀՀ զինված ուժերում անցկացվեց ՀՕՊ միջոցների «Լավագույն դիվիզիոն, մարտկոց, հաշվարկ, հետախույզ» մրցումների եզրափակիչ` երրորդ փուլը: Դրանց կատարման ընթացքը, արդյունքները մեզ ներկայացրեց ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ գնդապետ Ա. Պողոսյանը:
Մարդու այնպիսի առանձնահատկություն, ինչպիսին է գիշերվա ժամերին մտավոր աշխատանքի մեծ արդյունավետությունը, խիստ անհատական է, սակայն` երկրորդական, եւ էապես չի ազդում զինծառայողի ծառայողական պարտականությունների կատարման վրա: Իհարկե, երբեմն նաեւ մի ոչ էական գիծ որոշակի պայմաններում կարող է որոշիչ դեր խաղալ եւ զգալի կերպով ազդել զինծառայողի գործողությունների վրա (օրինակ` ջրից վախենալը դժվարացնում է ջրային արգելքների հաղթահարումը): Այն կարող է առաջին պլան մղվել կոնկրետ դեպքերում եւ միայն այդ պարագայում իր վրա ուշադրություն սեւեռել:
ՀՀ պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ հարցազրույցը «Առավոտ» օրաթերթին -Հասկանալի պատճառներով հասարակությունը բավական զգայուն է բանակին առնչվող հարցերի նկատմամբ, բնականաբար, առավել պահանջկոտ է դարձել և պաշտպանական գերատեսչությունից ակնկալում է թափանցիկություն: -Շատ բնական է հասարակության զգայուն արձագանքը բանակի խնդիրների նկատմամբ: Ես չէի ցանկանա բանակը առանձնացնել հասարակությունից: Բանակը և հասարակությունը օրգանական կապի մեջ են: Բանակում արտակարգ պատահարների դեպքում […]
Պիտի ասեմ, որ վերջին ամիսներին՝ բանակի շուրջ բարձրացված աղմուկը եւ բանակի հայտնվելը հասարակության ուշադրության էպիկենտրոնում պայմանավորված է ոչ թե հանցագործությունների աճով, օրինապահության մակարդակի անկումով, այլ զորքերը հասարակության առջեւ ավելի թափանցիկ դարձնելու եւ հրապարակային գործունեությունը խրախուսելու քաղաքականությամբ։ Բացի դրանից, կան որոշակի ուժեր եւ խմբեր, որոնք կազմակերպված եւ նպատակային ջանքերով փորձում են սասանել բանակի հեղինակությունը եւ հարվածել երկրի զինված ուժերի մարտունակությանը։ Այսինքն՝ ապակայունացնել երկրի ներքին մթնոլորտը, խարխլել հասարակության հավատը բանակի հանդեպ, սերմանել վախի, անպաշտպանվածության մթնոլորտ, ուռճացնել բանակի թերությունները, խտացնելով գույները՝ արթնացնել տագնապ, խուճապային տրամադրություն եւ անել ամեն ինչ, որ եթե չստացվի տապալել, ապա գոնե ինչ-որ չափով ձախողել գալիք զորակոչը, բանակի համալրման աշխատանքները։