Ուշադրության կենտրոնում
Առաջին անգամ «Հայ զինվորի» հյուրասրահում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի հայազգի ծագող աստղ, մեծ ռինգում ԴԱՎԻԴ ԳՐԱՖ անունով հայտնի գերմանաբնակ Վահագն Սահակյանը։ Խոստումնալից հայորդու մուտքը պրոֆեսիոնալ բռնցքամարտի անիմանալի ու բարդ աշխարհ եղավ շռնդալից եւ նշանավորվեց այնպիսի ռեկորդով, որը, մասնագետների կարծիքով, պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության մեջ դեռ երկար ժամանակ կմնա անգերազանցելի։ 2011թ. ապրիլի 2-ին Գերմանիայի Հալեվեստֆալեն քաղաքում անցկացված մենամարտի առաջին ռաունդի երրորդ վայրկյանին Գրաֆն ուժգին հարվածով նոկաուտի է ենթարկել լիտվացի Օլեգ Լոպայեսին։
ԱՄՆ կառավարությունը որոշել է 10 մլն դոլարի ֆինանսական օգնություն հատկացնել Ադրբեջանին: Գումարը ծախսվելու է Ադրբեջանի ռազմածովային ուժերը հզորացնելու և ահաբեկչության դեմ պայքարի նպատակով:
Թվում է, թե զարմանալի ոչինչ չկա. Ամերիկան միշտ էլ օգնել է Ադրբեջանին: Բայց արի ու տես, որ այնտեղ զարմացել են: «Այն պահին, երբ երկկողմ հարաբերությունների մթնոլորտում սառնություն էր հաստատվել, ոչինչ չէր կանխորոշում իրադարձությունների նման շրջադարձը»,- գրում է «Զերկալոն»: Իհարկե, Ադրբեջանին «սիրաշահել» պետք է. նրա տարածքով ռազմական հանդերձանք է մատակարարվում Աֆղանստան, նրա օդային տարածքով իրականացվում են հազարավոր ռազմական ու կոմերցիոն չվերթներ:
Ազգային բանակի մի քանի տասնյակ զորամասեր իրենց լավագույն ստորաբաժանումներին գործուղել են ճամբարային ավան՝ նախապատրաստվելու եւ մասնակցելու մեր երկրի անկախության քսանամյակին նվիրված զորահանդեսին։ Այդ կարեւոր իրադարձությանը հավուր պատշաճի կներկայանան նաեւ փառապանծ զորահրամանատար մարշալ Հովհ. Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի զինծառայողները, իսկ նրանք, ովքեր ընդգրկված չեն զորահանդեսի մասնակիցների կազմում, շարունակում են պարապել, հարստացնել գիտելիքներն ու կատարելագործել հմտությունները։
Ծանիր զքեզ, ասել է թե ճանաչիր ակունքդ ու ինքնությունդ, ճանաչիր տեսակդ ու ցեղդ, որ դառնաս ցեղահպատակ, որ քեզ զգաս Մեծ Մենքի մեջ, որ ուժդ, եռանդդ ու նվիրումդ դնես հանուն Մենքի հզորացման: Ծանիր զքեզ, ասել է թե ճանաչիր ցեղիդ հայրենիքն իր առինքնող բնական գեղեցկությամբ ու հոգեւոր անսպառ գանձերով, որ իրենց դարավոր կնիքն են դրել տեսակիդ էության, սրտի ու հոգու վրա: Ճանաչիր հայրենիք-հրաշքն իր բազմաշերտ գեղեցկությամբ, որ կարողանաս անմնացորդ սիրել եւ հանուն նրա զոհաբերել ամենաթանկը…Ճանաչիր, որ զգաս քեզ հայրենիքիդ տերն ու այն քեզ ավանդած նախնիներիդ արժանավոր ժառանգորդը:
Զինված ուժերում այս ուսումնական փուլն առանձնանում է նրանով, որ անձնակազմը եռանդով նախապատրաստվում է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին: Ամեն օր մասնակից զինծառայողները ամրակցված մարտական տեխնիկայով փորձեր են կատարում, կատարելագործում իրենց շարային քայլքը` տոնական օրը լավագույնս ներկայանալու համար: Չէ՞ որ Հանրապետության հրապարակով իրենց անցնելուն հետեւելու են ե՛ւ Հայաստանում, ե՛ւ աշխարհի շատ պետություններում, պատկերացում են կազմելու մեր բանակի մարտական պատրաստության, ռազմական ներուժի մասին:
Հանրահայտ է, որ յուրաքանչյուր ժողովրդի լավ ճանաչելու, նրա բնավորությունը, բարոյականությունը, հոգեբանությունն ու վարքագիծը ճիշտ հասկանալու համար նախ եւ առաջ պետք է ուսումնասիրել նրա էպոսը, քանզի գրական-գեղարվեստական ոչ մի ստեղծագործության մեջ այնպես խորքային ու լիարժեք չի դրսեւորվում այս կամ այն ժողովրդի բնավորության ու բարոյականությամբ ամբողջական նկարագիրը, որքան ազգային էպոսում։ Ավելին, ցանկացած ժողովրդական էպոս նաեւ տվյալ ժողովրդի պատմության վստահելի աղբյուր է, որովհետեւ այնտեղ, թեեւ անուղղակի ու չհամակարգված ձեւով, պարունակվում են հետաքրքիր տեղեկություններ ու փաստեր էպոսաստեղծ ժողովրդի պատմական անցյալի, նրա անցած ճանապարհի, ձեռքբերումների ու կորուստների, հաջողությունների ու կոտորածների մասին։
…1934թ. օգոստոսն էր։ Այդ օրերին նախագահ Մուստաֆա Քեմալի հրավերով Թուրքիայում էին գտնվում մեծ թվով այլազգի լեզվաբան-գիտնականներ։ Նրանց հետ միասին աշխատում էր նաեւ Քեմալի քարտուղարը՝ բուլղարահայ գիտնական ՀԱԿՈԲ ՄԱՐԹԱՅԱՆԸ։ 1916-ից նա Քեմալի օգնականն ու խորհրդատուն էր։ Այդ կապը մի քանի տարի ընդհատվել էր, իսկ 1932-ին նորից շարունակվել։ Մարթայանը ծառայություն էր մատուցել թուրքական սահմանադրությունն ստեղծելու, հանրապետական կարգը կատարելագործելու, արաբատառ այբուբենը լատինատառ դարձնելու գործում։