Ուշադրության կենտրոնում
Հունիսի 12-ին ազգային բանակում սկսվեց այս տարվա երկրորդ՝ ամառային-աշնանային ուսումնական փուլը։ Ավանդաբար զինվորական մասնագիտությունների ուսուցման եւ զորքերի մարտունակության բարձրացման համար նախատեսված այս կարեւոր գործընթացը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով բոլոր զորամասերում սկսվում է տոնական հանդիսությամբ, որին հաջորդում են եռօրյա մարտավարաշարային պարապմունքները։
Վերջին տասնամյակում հայոց ցեղասպանության պատմությունը կեղծող առավել «բեղուն» հեղինակներից է ամերիկացի պաշտոնաթող փոխգնդապետ Էդվարդ Էրիկսոնը: Նա զինվորական ծառայությունը սկսել է 1975թ.` որպես հրետանու սպա: Սակայն, դատելով նրա զբաղեցրած մի շարք պաշտոններից, նա ենթադրաբար եղել է հետախուզության աշխատակից:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը, օրերս ելույթ ունենալով Հեյդար Ալիեւի անվան Բարձրագույն ռազմական դպրոցի շրջանավարտների առջեւ, մի պահ մոռացել է, որ ժամանակին, մարտի դաշտում բախտի քմահաճույքին թողնելով զինակիցներին, ճողոպրել է: Հիշողության կորստի հենց այդ պահին էլ դասալիք նախարարը ադրբեջանցի ապագա սպաներին պատգամել է. «Պետք է պատրաստ լինեք ցանկացած պահի մարտի նետվելու՝ օկուպացված տարածքների ազատագրման համար։ Մի՛ մոռացեք, որ հայրենիքը ձեզանից սպասում է քաջություն եւ հաստատակամություն»:
Սահմանադրականության գաղափարի կնքահայրերը անգլիացիներն են։ Իսկ մենք՝ հայերս, սահմանադրականության եւ ժողովրդավարական արժեքների մասին խոսել ենք գրեթե ֆրանսիացիների հետ միաժամանակ։ 18-րդ դարի երկրորդ կեսին Հնդկաստանում ձեւավորված հայկական գաղթօջախները համալրված էին մեծ մասամբ Պարսկաստանից, մասնավորապես՝ Նոր Ջուղայից եկած առեւտրականներով, արհեստավորներով, նավատերերով, որոնց առեւտրական լայն շառավիղները հնարավորություն էին տալիս ունենալ մեծ կշիռ, դիրք, հեղինակություն եւ ստեղծել ամուր կապեր անգլիական քաղաքական գործիչների եւ քաղաքակրթության հետ։
Զրույց ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության պետ գեներալ-մայոր ՈՍՏԱՆԻԿ ԱԴՈՅԱՆԻ հետ -Պարոն Ադոյան, օրեր առաջ Դուք դարձաք վաթսուն տարեկան, այս զրույցը Ձեր հոբելյանի առիթով է, եւ պահը պատեհ է՝ հիշելու անցյալը, անդրադառնալու Ձեր կենսագրության հիշարժան դրվագներին։ -Հայրս զինվորական էր եւ, ինչպես բոլոր գյումրեցիները, ավանդապաշտ, ազգասեր, կոլորիտով։ Միաժամանակ նրա բնավորության մեջ շատ վառ արտահայտված էին զինվորականին […]
Ադրբեջանը հայտարարում է, որ իր պաշտպանական արդյունաբերության նախարարությունը բանակի համար արտադրում է ռազմատեխնիկական նշանակության ավելի քան 400 արտադրատեսակ: Դրանց մեջ են զրահամեքենաներ, հրաձգային զենքեր, հանդերձանքի պարագաներ եւ այլն:
Թեպետ Ադրբեջանն այս ոլորտում լուրջ հավակնություններ ունի, միանշանակ է, որ առաջիկայում ադրբեջանական ռազմարդյունաբերությունը չի կարող լուրջ հաջողություններ գրանցել: Բանն այն է, որ նշված ոլորտի հաջող զարգացումը պայմանավորված է գիտատեխնիկական, արտադրական մի շարք գործոններով, որոնք Ադրբեջանում չկան:
Ադրբեջանի ղեկավարությունը չէր էլ թաքցնում, որ հունիսի 26-ի զինվորական շքերթն ունի զուտ քաղաքական նշանակություն՝ վախեցնել հայերին: Բայց նույնիսկ շքերթի ժամանակ ի հայտ եկան ադրբեջանական բանակի թերությունները:
Շքերթը հեռարձակվում էր ոչ թե ուղիղ եթերում, ինչը հայտարարվել էր նախօրոք, այլ՝ 40 րոպե ուշացումով (հեռարձակումը սկսվել է 11:30-ին): «Երբ եթերում հնչեց հաղորդավարի ձայնը, բաքվեցիների գլխավերեւում սկսեցին խումբ-խումբ թռչել ինքնաթիռները, յուրաքանչյուր խմբում երկու, չորս կամ վեց ինքնաթիռ: Սակայն հեռուստատեսությամբ դա ցուցադրվեց միայն կես ժամ հետո»,- գրում է «contact.az»-ը: