Ուշադրության կենտրոնում
ԼՂՀ պաշտպանության բանակի մայոր Օնիկ Գրիգորյանը Լեռնային Ղարաբաղի հանրային հեռուստատեսությամբ վերջերս հայտարարեց. «Որպես առաջին գծում երկար ժամանակ ծառայած սպա՝ ես հասկացել եմ, որ հակառակորդը կրակում է հիմնականում վախից, ավելի հաճախ՝ գիշերը: Իսկ մենք վախենալու ոչինչ չունենք. մեր դիմաց նույն բարոյալքված հակառակորդն է, մանավանդ որ մենք գիտենք, թե այսօր ինչ է կատարվում ադրբեջանական բանակում» (http://www.regnum.ru/news/1415594.html):
Ծնվել էր 1961-ին, Վոլգոգրադի մարզի Կոտովո քաղաքում։ Վերադարձել, Արցախի ազատամարտի տարիներին իր բնօրրանում եղել էր զինագործ, Խանձաձորի կամավորական ջոկատի, պաշտպանության բանակի վաշտի, զորամասի հրամանատար։ Մասնակցել էր Շուշիի, Մարտակերտի Կիչան, Սրխավենդ, Սեյսուլան, Մարաղա, Մարտունու Ճարտար, Հադրութի Խրմանջուղ, Ասկերանի Նախիջևանիկ, Խրամորթ, Խոջալու, Սառնաղբյուր գյուղերի ազատագրության մարտերին։
Փոխգնդապետ Ալեքսանդր Ցականյանի հրամանատարությամբ գործող զորամասը 2010 թվականին բոլոր ուղղություններով ցույց տվեց բարձր արդյունքներ, ճանաչվեց լավագույնը զորամիավորման կազմում եւ ազգային բանակում ու պարգեւատրվեց «Լավագույն մոտոհրաձգային զորամաս» պատվո դրոշով։ Ընթացիկ ուսումնական տարվա ձմեռային-գարնանային փուլի ավարտական քննությունների ընթացքին հետեւելով` համոզվեցինք, որ այստեղ ամուր հիմքերի վրա է դրված ուսումնական գործընթացը, եւ անձնակազմը ձգտում է կրկնել նախորդ տարվա ձեռքբերումները։
Հայաստանի Առաջին Հանրապետության պաշտպանության նախարար, հրետանու գեներալ-մայոր Քրիստափոր Արարատյանը ծնվել է 1876 թ. Նալչիկ քաղաքում, որտեղ ծառայության բերումով բնակություն էր հաստատել Անիից սերող եւ Թիֆլիսում հայտնի Արարատյանների շառավիղը: Երբ լրացավ փոքրիկ Քրիստափորի տասը տարին, հավաքվեցին ընտանիքի անդամները, հարազատ մարդիկ` որոշելու տղայի ապագան: Քրիստափորը ինքն էլ մանկուց երազում էր զինվորական դառնալ եւ նմանվել հորը: Հայրը` Գերասիմ Արարատյանը, ռուսական բանակի գնդապետ էր:
Անցյալ շաբաթ հայկական լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, ըստ որի` Հայաստանն արդեն ունի համազարկային կրակի «Սմերչ» ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ): Լուրն անմիջապես տարածվեց նաեւ ադրբեջանական լրատվամիջոցներում. «aze.az» եւ «echo-az.com»-ը, իրենց տարակուսանքը հայտնելով, արտատպեցին տեղեկությունը:
Մինչ այդ «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության հատուկ հանձնարարությունների գծով տնօրեն Նիկոլայ Դիմիդյուկն ասել էր, որ մի քանի օր առաջ ռազմական արտադրանքի՝ Մինսկում կայացած «Milex-2011» ցուցահանդեսում Հայաստանի ներկայացուցիչները հետաքրքրվել են «Սմերչ» համակարգերով:
Հայաստանի ԶՈՒ ավիացիայի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Մկրտչյանի խոսքով, եթե Ադրբեջանն իր ռազմական ավիացիան զարգացնում է հարձակման համար, ապա Հայաստանը`՝ պաշտպանության։ Ադրբեջանը շեշտը դրել է սպառազինության քանակի վրա և մեծ միջոցներ է ծախսում ռազմական նոր տեխնիկա ձեռք բերելու համար: Սակայն դա արվում է ավելի շուտ քարոզչական խնդիրներ լուծելու, քան` ռազմական առավելության հասնելու նպատակով:
Դժվար է հիշել մի զորակոչ, երբ Եղեգնաձորի տարածքային զինկոմիսարիատը պլանային առաջադրանքները կատարած չլինի։ Պարզապես սահմանամերձ այս շրջանում՝ բանակում, թե բանակից դուրս, զինծառայող, թե խաղողագործ, բոլորն են իրենց զինվոր, երկրի պաշտպան համարում։ Զորակոչը լուսաբանելու համար Եղեգնաձորի զինկոմիսարիատ մեր այցը հանկարծակի էր, որովհետեւ գործուղման ծրագրի մեջ չէր, եւ նույնիսկ չգիտեինք էլ՝ այդ օրն այնտեղ զորակոչ կա՞, թե՞ ոչ։ Իսկ երբ տեղ հասանք, պարզվեց, որ զորակոչային բաժանմունքի պետ կապիտան Գագիկ Գրիգորյանի ղեկավարությամբ զինակոչիկները գնացել են քաղաքի սուրբ Աստվածածին եկեղեցի՝ զինծառայության մեկնելուց առաջ Աստծո օրհնությունը ստանալու։