Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

«ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄԵՐ ՀՈՂԵՐՆ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՆԱԵՎ»

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը «Հայ զինվորի» ընթերցողին ծանոթ է ռազմաօդային ուժերի պատմությանը եվ ընդհանրապես ավիացիային վերաբերող բազմաթիվ հոդվածներով: Վերջերս մասնագիտական մեկնաբանություններով հանդես է գալիս նաեւ ԶԼՄ-ներում:
Ա.Հովհաննիսյանը ծնվել է 1980թ. Շիրակի մարզի Ցողամարգ գյուղում: 2001թ. ավարտել է ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Զբաղվում է սպառազինությունների պատմության եվ զարգացման հեռանկարների, ինչպես նաեւ տարածաշրջանային ռազմաքաղաքական հիմնախնդիրների ուսումնասիրությամբ: Երեք մենագրության եւ տասից ավելի գիտական ու վերլուծական հոդվածների հեղինակ է:

ՆՐԱՆՔ ԲՈԼՈՐԸ ԱՏՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ

«Բարեւ ձեզ
Չկարծեք, թե ես հայերի բարեկամն եմ դարձել, բայցեւ թշնամի լինել նույնպես չեմ ուզում: Ես որոշեցի գրել ձեզ այս նամակը, որովհետեւ չգիտեմ, թե ձեզնից բացի ով կարող է օգնել փարատելու իմ վիշտը: Իմ ընկերոջը սպանել են Ադրբեջանի Հանրապետության ռազմական ոստիկանությունում, որովհետեւ նա ամեն ինչ գիտեր Մուրովում 7 զինվորների սպանության մասին: Իմ ընկերոջ անունը Ռամին Ջաբրաիլով է, նա միակն էր, ով թաքնվել էր եւ չէր մեռել, երբ բոլորը կրակում էին միմյանց վրա:
Երբ Ռամինին ձերբակալեցին, ես զանգահարեցի մեր մյուս ընկերոջը, նա ասաց, որ Ռամինին ուղարկել են Դաշքեսան եւ շատ են ծեծում: Իմ ընկերն ասում էր, որ Ռամինը կիսամեռ է, եւ նրանք ուզում են, որ Ռամինն ասի, թե ինքն է սպանել 7 զինվորներին:

ԱՌԱՋԸՆԹԱՑ՝ ՕՐ ՕՐԻ

Փոխգնդապետ Գագիկ Մովսեսյանի հրամանատարությամբ գործող ուսումնական զորամասում նախապատրաստվում էին հաջորդ օրվա կրակային պատրաստության գործնական պարապմունքին։ Աշխատանքները ղեկավարում էր անձամբ փոխգնդապետ Գ. Մովսեսյանը։ Զգացվում էր, որ արվում է ամեն ինչ, որ վերակարգում եւ բուժկետում գտնվողներից բացի, բոլոր զինծառայողները մասնակցեն եւ կատարեն զորատեսակների համար նախատեսված հրաձգությունը։ Զորամասի անելիքները փոխգնդապետ Գ. Մովսեսյանի հանձնարարությամբ ներկայացրեց մայոր Հովսեփ Խաչատրյանը։

ԱՍԿՅԱՐԸ` ԲԱՆՎՈՐ, ԱՍԿՅԱՐԸ` ԽՈԶԱՐԱԾ

Անցած շաբաթ ադրբեջանական բանակում եւս մի զարհուրելի հանցագործություն է բացահայտվել. Գերանբոյի շրջանում տեղակայված զորամասերից մեկում ձերբակալվել է ավագ լեյտենանտ Անար Ազիզովը, որը մեղադրվում է 7 զինվորի պարբերաբար բռնաբարելու համար: Զինվորների ծնողները փորձել են ինքնադատաստանի ենթարկել նրան, միջամտել է զորամասի հրամանատարությունը եւ անձնակազմի առաջ առերեսել է զինվորներին ու Ազիզովին, զինվորները հաստատել են եղելությունը: Բռնաբարված զինվորները տեղափոխվել են տարբեր զորամասեր («Բիզիմ յոլ», 09.03.2011):

ՔՆՆԱՐԿՎԵՑ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 8-րդ նիստում, որը տեղի ունեցավ մարտի 23-ին պաշտպանության նախարարությունում, քննարկվեց Հանրային իրազեկման փաստաթղթի նախագիծը:
Նիստին մասնակցում էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Davit Karapetyan

Հակառակորդը ակտիվացրել է դիպուկահար գործողությունները` փորձելով հավելյալ լարվածություն հաղորդել հակամարտությանը: Կցանկանայի նշել, որ հակառակորդի որևէ սադրանք անպատիժ չի մնում: Մենք, որպես կանոն, պատժում ենք խստորեն, իսկ նրանց մարդկային կորուստների մասին հայտարարելը մեր գործը չէ: Տարբեր ուսումնասիրություններ վկայում են, որ Ադրբեջանի սանձազերծած սադրանքները ավարտվում են ադրբեջանցիների ավելի մեծ կորուստներով: Ցավոք, նրանք դեռևս դրանից դասեր չեն քաղում:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՕԴՈՒԺԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

Ստեփանակերտի օդային տարածք մտան միանգամից յոթ ինքնաթիռներ: Միգ-երը շատ մեծ արագությամբ էին անցնում (650-700 մ/վ) և միշտ չէ, որ հաջողվում էր նրանց խոցել, սակայն նրանք էլ չէին կարողանում իրենց խնդիրը կատարել: Օդաչուն կարողացավ անկարգելով իջնել և ազատվել հայկական կողմի հետապնդումից: Սա փառահեղ հաղթանակ էր, և առանձնահատուկ պետք է նշել, որ «Կրուգ» ԶՀՀ-ը առաջին անգամ կիրառվել է հենց Արցախյան գոյամարտում և շնորհիվ հայ մասնագետների՝ փայլեց՝ խոցելով աշխարհի ամենահզոր ինքնաթիռներից մեկը: