Ուշադրության կենտրոնում
Օրերս մեր Հայրենիքի հյուսիսարևելյան դարպասներն անառիկ ու անսասան պահող, մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում զինվորական երդման հանդիսավոր արարողություն էր։
Գյումրեցի Արամ Թերզյանը 44-օրյա պատերազմի ժամանակ Ռուսաստանից վերադարձավ Հայրենիք եւ որպես կամավորական մեկնեց առաջնագիծ:
ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայի վարակաբան Իրինա Հարությունյանը ծնվել է Ստեփանակերտում: Նրա մանկությունն անցել է ապաստարաններում, անվերջ հրետակոծության, ռումբերի ոռնոցի տակ: Նա տեսել է ազգային-ազատագրական պայքարի դժվարությունները, զգացել է հաղթանակի ու ազատության անպարագրելի բերկրանքը:
20-րդ դարավերջին անկախությամբ պսակված հայոց ազգային զարթոնքն անցավ ազատագրական պայքարի ճանապարհով: Թշնամու համար պահը պատեհ էր՝ Արցախը վերջնականապես կտրելու Մայր հայրենիքից, ջնջելու հայկական հետքերը մեր հինավուրց հողից, հայրենազրկելու արցախցիներին, եղեռնով սկսված 20-րդ դարը ավարտելու նոր եղեռնագործությամբ՝ պարտության խարանը անդառնալիորեն դաջելով մեր ճակատագրին: