Ուշադրության կենտրոնում
Աշոտի 34-ամյակն է։ Ծննդյան մոմերը ոչ մի դեպքում չի փչի. թող երեխաներն անեն։
Եթե Աշոտին մնար՝ տորթ չէր լինի, տարեդարձ՝ նույնպես։
Արմանն արմատներով մշեցի է: 1896 թ. Դիլբար անունով մեկը գաղթել է Դրմե գյուղից, և նրա հետնորդները կրել են Դրմեյան ազգանունը:
Արամը բոլորի սիրելին էր, երկար սպասվածը: Երբ Գուրգենի կինը՝ Ռուզաննան, երրորդ աղջիկն ունեցավ, սկեսրայրը՝ Արամայիսը, խռովեց բոլորից: Բա ի՞նչ աներ: Նա այսքան ժամանակ թույլ չի տվել իր անունը մյուս թոռներին դնել: Հենց Գուրգենի տղան է իր անունը կրելու: Չէ՛, չի՛ խոսելու տղայի ու հարսի հետ այնքան ժամանակ, մինչև որդի ունենան:
Սեպտեմբերի 27-ին մեր հանրապետության բոլոր դպրոցներում հիշատակման, ոգեկոչման ու խոստման օր էր… 44-օրյա պատերազմի հերոսներին անուն առ անուն հիշում, նրանց կատարած սխրանքների մասին պատմում ու նրանց գործը շարունակելու՝ Հայրենիքի պաշտպանությանն ըստ ամենայնի պատրաստ լինելու խոստումն էին տալիս մեր դպրոցականները՝ մեծից փոքր:
«Թեև ծնվել եմ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում, բայց զտարյուն սասունցի եմ… Հենց դա էլ ստիպեց, որ ընտրեմ զինվորականի դժվարին, պատասխանատու ու պատվաբեր մասնագիտությունը»: Ու կեսկատակ-կեսլուրջ շարունակում է. «Լսած կլինեք, խոսքի մեջ մեր ժողովուրդը ասում է՝ ծուռ սասունցի: Ա՛յ, զինծառայողն էլ հենց պետք է սասունցու նման ծուռ լինի»:
Օգոստոսի 25-ին մեկնարկած եռամսյա վարժական հավաքներին ներգրավված պահեստազորայիններն արդեն բավականաչափ ռազմական գիտելիքներով եւ հմտություններով զինված՝ պատրաստվում են մեկնել մարտական հերթապահության։
Բազմաբնակարան շենքի չորրորդ հարկի պատուհանը իրիկնադեմին լուսավորվեց, ու բակի տաղավարում նարդի խաղացող տղամարդիկ հարցրին իրար. «Սերոբենք հե՞տ են եկել, թե՞ տունը վարձով են տվել»։ Սերոբ Խաչատրյանենց բնակարանում վեց տարի լույս չէր վառվել, ընտանիքը գնացել էր Ռուսաստան, Սերոբը երկու տղաների ու կնոջ հետ բռնել էր պանդխտության ճանապարհը։