Ուշադրության կենտրոնում
Ժամանակակիցները, Սիամանթոյի ընտանիքին մոտիկից ճանաչելով, հուզիչ հուշեր են թողել բանաստեղծի մոր մասին։ «Այս ծերունազարդ պարզունակ կինը,- հիշում է Արշակ Չոպանյանը,- ազնիվ հայուհիի ու մանավանդ հայ մոր մտատիպար մըն էր, որ ուներ մեր ժողովրդի բոլոր հատկությունները, առանց անոր որևէ թերությունն ունենալու»։
…Մեր խոսքը ևս մի քաջամարտիկի՝ Սևակ Զուրաբյանի մասին է, որը Արցախի սահմանին ամուր կանգնած՝ կենաց ու մահու կռիվ է տվել հայրենի սուրբ հողի համար: Նրան հետո զինակից ընկերները կոչեցին «Ջաբրայիլի արծիվ»:
Պատերազմի առաջին օրը Ստեփանակերտում հրետակոծված ու ավերված մանկական սենյակի լուսանկարով Դավիթը սկիզբ դրեց 44-օրյա պատերազմի իր վավերագրությանը:
Պատերազմի երկրորդ օրը Արցախի հարավային սահմանագոտում էինք։ Հրետանավորներին հանդիպելուց ու նրանց գործողությունները լուսաբանելուց հետո շարժվեցինք առաջ՝ առաջնագծում թշնամու հետ մարտի բռնված տղաների մոտ։ Փոխգնդապետ Հակոբյանը հրամանատարական կետից վարում էր մարտը, ուղղորդում հրետանու կրակն ու ապահովում վիրավորների տարհանումը մարտի դաշտից: