Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԱԿԱՆՆԵՐԸ

Մարդասեր, ազատասեր, ընկերասեր. այսպես են քսանամյա Գոռին բնութագրում ընկերներն ու ընտանիքի անդամները. լավություն անելու համար խելքն իրենը չէր, իր ուրախ ու խնդուն բնավորությամբ բոլորին բարձր տրամադրությամբ էր վարակում,- այսպես հակիրճ որդուն է ներկայացնում մայրը՝ Փիրուզա Թեմուրյանը:

ԶԻՆՎՈՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Ես սպասում եմ հայրենիքը ազատագրելիս հերոսաբար զոհված, տանկային գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Մեսրոպ Վարդանյանի այրուն՝ Վարսուհուն:

ՄԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՀԵՐՈՍ ԶԱՎԱԿՆԵՐ ԵՆՔ ՊԱՐԳԵՎԵԼ

Նախքան իմ որդու՝ Սասունի մասին խոսելը, իմ և ընտանիքիս անունից ուզում եմ խորին ցավակցություն հայտել այն ընտանիքներին, որոնց զավակներն իրենց կյանքն անմնացորդ նվիրեցին հայրենիքին՝ հերոսացան մեր սուրբ հողը պաշտպանելիս ու չվերադարձան:

ՉԵՄ ԿԱՐՈՂ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՍ ՄԵՆԱԿ ԹՈՂՆԵԼ

Խաչատուր Մանուկյանը արդեն 22 տարի ծառայում է զինված ուժերում: Նա լեյտենանտ Սարգիս Մանուկյանի հայրն է:

…ЧТОБЫ ПУТЬ ВЕЛ НАС ДОМОЙ

Երբ գնաք Եռաբլուր, պանթեոնի կենտրոնական մասում, ճանապարհի մոտ մի պահ կանգ առեք, փնտրեք, գտեք փոքրիկ հուշատախտակը, որի վրա գրված է` Միքայելյան Արտյոմ Տիգրանի (1997-2020): Հողաթմբի վրա թարմ ծաղիկներ կան, հողաթմբի տակ մի տաք ու հերոսական սիրտ է ամփոփված: Բայց դուք մի խոնարհեք ձեր հայացքը, մի կծկվեք, այլ նայեք վեր…ավելի վեր, որտեղ Արտյոմ Միքայելյանի անպարտ ոգին է ճախրում: Ու մտքում կրկնեք այն պատմությունը, որ կպատմեմ քիչ հետո:

НАШ ДУХ НЕПОБЕДИМ!

Հրաչյայի հետ ծանոթացել եմ անգլերենի դասընթացներին: Մեր խմբի ուրախությունն էր՝ միշտ եռանդուն, հումորով ու ընդգծված լավատես: Դասընթացի ավարտական քննությանը մեզ անգլերենով ներկայացրեց իր սիրելի նախասիրության՝ լեռնագնացության նրբությունները: Այնպիսի հափշտակությամբ էր պատմում, որ բոլորիս վարակեց իր համար կենսակերպ դարձած մասնագիտության հանդեպ սիրով:

ԵՐԵՔ ԸՆԿԵՐ

Պատերազմի առաջին օրվանից Ջրականում էինք, բայց պարբերաբար փոխում էինք տեղներս։ Արդեն անցել էր երեք շաբաթից ավելի: Արաքսի հովտում խրամատ էինք փորում, երբ հրամանատարը կապ տվեց.
– Շտապ իջեք ներքև, վերադասի հրամանով տեղափոխվում եք: Ռազոյին ասա, թող ինքն էլ իջնի։