Ուշադրության կենտրոնում
Հարգելի΄ զինակից ընկերներ,
Այսօր մեր զինված ուժերի կազմավորման 29-ամյակն է: Յուրաքանչյուրիս համար պատմական նշանակություն ունեցող այս օրը մենք նշում ենք դառնության զգացումով, բայց մեր սրտերը լցված են նաև հպարտությամբ:
Երևի թե քչերին է հայտնի, որ Արցախյան շարժումը սկսվել է Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի Մարտունի ավանից, երբ 1988 թ. փետրվարի 12-ին, աշխատանքային օրվա ավարտից հետո բոլորը մի ընդհանուր մղումով շարժվել են դեպի հրապարակ` պատկերացում չունենալով անգամ, որ այդ օրը բացվում է Արցախ աշխարհի պատմության նոր էջը…
Ընթերցողի սեղանին է Համիկ Սայադյանի երկար տարիների քրտնաջան աշխատանքի արգասիքը՝ «Հայաստանի ռազմական աշխարհագրություն» (Երևան, 2020) մենագրությունը: Այն կարևոր ներդրում է մեզանում գիտության այդ համեմատաբար նոր ոլորտի բնագավառում, քանի որ հեղինակը, հայ իրականության մեջ առաջին անգամ, ռազմական աշխարհագրությունը ներկայացնում է որպես գիտության ինքնուրույն ճյուղ, աշխարհագրական գիտությունների համակարգի ենթահամակարգ, որն ուսումնասիրում է աշխարհագրական տեղեկատվության և մեթոդների օգտագործումը ռազմական խնդիրների լուծման գործում:
Երբեմն սիրտն էլ է քարանում, ու բացված վերքից արյուն չի ծորում, էլ չեմ ասում զսպված արցունքի մասին։ Չգիտես ինչու, ամենալավ ֆիլմերը պատերազմի մասին են։ Գուցե գրքերն էլ։
…21 տարի առաջ՝ 1999 թ. սեպտեմբերի 1-ին, ամենուր ուրախությունն էր թևածում՝ դպրոց շտապող դպրոցականների, նրանց ուղեկցող ծնողների… Մի խոսքով՝ տոնական տրամադրություն էր: