Ուշադրության կենտրոնում
Զորակոչ է: ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 4 տարածքային ստորաբաժանումում աշխատանքային եռուզեռ է: Բժշկական հանձնաժողովի անդամները ևս մեկ անգամ զննում են զորակոչիկներին, պատասխանատուները վերստուգում են փաստաթղթերը, որ քիչ հետո կենտրոնական հավաքակայան ճանապարհեն բանակի շարքերը համալրող տղաներին։
Զորացրվում են պատվո պահակային վաշտի տղաները: Ուղիղ երկու տարի առաջ կենտրոնական հավաքակայանում ներկա ենք եղել նրանց զորակոչվելուն, լուսանկարել, խոստացել զորացրվելիս էլ լուսաբանել: Երկու տարվա ծառայությունն ակնհայտորեն թրծել է տղաներին, ավելի ձիգ կեցվածքով են, ավելի խրոխտ ու առնական:
Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում վերջերս մի բազմազավակ ընտանիք է տեղավորվել: Աթասյան Արամայիսն ու Սաթենիկը 7 որդի ունեն: Ավագը՝ Գրիշան, 9 տարեկան է, կրտսերը՝ Գրիգորը, մի քանի օր առաջ է ծնվել: Բարեկամավանցիներն ասում են՝ երեխաները իրենց անհոգ աղմուկ-ծիծաղով «խաթարել են» գյուղի անդորրը և ուրախություն սփռել շուրջբոլորը:
ՀՀ Քննչական կոմիտեի 10-ամյա հոբելյանի շրջանակում զրույց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ ԱՐՄԱՆ ԱՍԼԱՆՅԱՆԻ հետ:
ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանը զինված ուժերի ամենամեծ ուսումնական կենտրոնն է: Նախատեսված է բոլոր զորատեսակների ստորաբաժանումների՝ դաշտային ելքեր, ճամբարային հավաքներ, տարբեր վարժանքներ, զորավարժություններ, մարտական հրաձգություն անցկացնելու համար՝ ջոկից մինչև գունդ կազմով: Զորավարժարանի տարածքում հնարավոր է կիրառել ցանկացած տեսակի մարտական տեխնիկա և սպառազինություն: