Ուշադրության կենտրոնում
Սա մեր Հայրենական պատերազմի ամենատարածված մարտական հրամանն է, հաղթանակը բերող ազդանշանը։ Պատերազմ է, Արցախի սահմանի ամբողջ երկայնքով, հայրենիքի նվիրական առաջնագծում։ Սա կենաց-մահու կռիվ է։
Մեր իրական հերոսները այժմ ռազմի դաշտում անում են հնարավորն ու անհնարինը՝ մեր երկիրը թշնամու ոտնձգությունից անառիկ պահելու համար:
Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալն այս օրերին ծանրաբեռնված է աշխատում: Մարտական գործողությունների ծավալման սկզբից ռազմաբժշկական ծառայության օղակները բերվեցին մարտական պատրաստականության համապատասխան աստիճանի, համալրվեցին նախատեսված բժշկական անձնակազմերով:
Իմ շատ սիրելի և հարազատ հայրենակիցներ, դիմում եմ ողջ հայությանը՝ համախմբվել ու զորակից դառնալ Արցախին և մեր բանակին։