Ուշադրության կենտրոնում
Զորամասում ուսումնական աշխույժ եռուզեռ է։ Վարժական հավաքների մասնակիցները վերհիշում ու զարգացնում են ժամկետային ծառայության տարիներին ձեռք բերած գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները։
-Իմ ծննդավայրը Արարատի մարզի Սիսավան գյուղն է,- ասում է մայոր Էռնեստ Սահակյանը: -Այնտեղ իմ մանկության սիրելի մարդիկ են, բարի հիշողությունները, տունը, իմ ապահով անկյունը… Ի վերջո, ծննդավայրս իմ Հայրենիքի մասնիկն է՝ ամենաթանկը, ամենասիրելին:
Օրերս անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական խմբի ատեստավորման գործընթացը։ Քննությունների ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։
Հատուկ գործողությունների ստորաբաժանման զինծառայողները ամենաբարդ իրավիճակներում արագ և հմտորեն կատարում են մարտական խնդիրը: Նրանք լինում են ամենաթեժ կետերում, ծառայում են հայրենիքին առանց փառքի իրավունքի:
Շահե Տեր-Հարությունյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: Ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը, ապա՝ Գեղարվեստի պետական ակադեմիան: Այժմ մշտապես բնակվում է Հայաստանում, զբաղվում է խեցեգործությամբ: Նրա ստեղծագործությունները տարածվում են ոչ միայն Հայաստանում, այլև բազմաթիվ այլ երկրներում:
ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայությունը պարբերաբար անակնկալ ստուգումներ է անցկացնում զորամասերում: Ստուգվում է ամեն ինչ՝ փաստաթղթաշրջանառություն, ծառայության ընդհանուր կազմակերպում, սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակ, անձնակազմի մասնագիտական գիտելիքներ և այլն: